1 հունիսի 2006 - 14:54 AMT
Թուրքիայի ԱԳՆ-ում պնդում են, որ Երեւանի եւ Անկարայի միջեւ գաղտնի բանակցություններ են ընթանում
Թուրքիան մտադիր է ավելացնել իր ջանքերն, ուղղված Հայաստանի հետ նորմալ հարաբերությունների ստեղծմանը: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ մամլո ծառայության ղեկավար Նամիկ Թանը: Նրա խոսքերով, Թուրքիայի գործադրած ջանքերի արդյունքները «կախված կլինեն ընթացող գործընթացները օբյեկտիվորեն գնահատելու Հայաստանի ընդունակությունից»: «Թուրքիան մտադիր է Հայաստանի հետ երկու հարեւան երկրների միջեւ գոյություն ունեցող հարաբերություններ հաստատել: Ուստի մենք շարունակում ենք ջանքեր գործադրել Հայաստանի հետ հարաբերությունները նորմալացնելու համար: Մենք առաջարկել ենք ուսումնասիրել 1915 թվականի իրադարձությունները թուրք եւ հայ գիտնականների մասնակցությամբ, ինչպես նաեւ երրորդ երկրների պահոցների օգտագործմամբ: Այդ առաջարկը կար Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիբ Էրդողանի նամակում, որն անցյալ տարի նա հղել էր Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին»: Ն.Թանը հաստատել է «ոչ պաշտոնական բանակցություների առկայությունը Հայաստանի հետ եւ նշել է, որ բանակցությունները, որոնց երրորդ փուլն է արդեն կայացել, անցնում են արտգործնախարարների խորհրդատուների օգնականների մակարդակով, հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները»:

Մինչդեռ, Հայաստանի արտգործնախարարությունը չի հաստատում եւ չի հերքում տեղեկությունները Հայաստանի եւ Թուրքիայի դիվանագետների գաղտնի հանդիպումների մասին: Ինչպես PanARMENIAN.Net-ին է հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղարի պաշտոնակատար Վլադիմիր Կարապետյանը, «հայ եւ թուրք դիվանագետները շփվում են տարբեր մակարդակներում»: