Իտալիայում համազգային ահաբեկչական տագնապ է հայտարարված. Իսլամիստները սպառնում են Հռոմի պապին 2 սեպտեմբերի 2014 - 15:49 AMT PanARMENIAN.Net - Իտալիան համազգային ահաբեկչական տագնապ է հայտարարել ահաբեկչական «Իսլամական պետության» կազմակերպության կողմից Հռոմի պապ Ֆրանցիսկոսի դեմ մահափորձի սպառնալիքի մասին հաղորդագրությունից հետո: Երկրի ՆԳՆ-ն խստացնում է անվտանգության միջոցները և չի բացառում, որ ահաբեկչական գործողություններ կարող են ձեռնարկվել դեսպանություններում, հասարակական տրանսպորտում մարդկանց մեծ կուտակումների վայրերում: Այդ մասին հայտարարել է Իտալիայի ՆԳՆ փոխղեկավար Ֆիլիպպո Բուբիկոն, հայտնում է Scottish Catholic Observer-ը: «Իսլամական պետությունը» կարող է ահաբեկչական հարձակումներ կատարել այն օբյեկտների վրա, որոնք իրենք «զգայուն թիրախներ» են համարում, Հռոմում և այլ քաղաքներում, մասնավորապես Իտալիայի դեսպանություններում և Սբ Աթոռում, կաթոլիկ եկեղեցիներում, երկաթուղային ու ավտոբուսային կայարաններում, նավահանգիստներում, օդանավակայաններում ու զբոսաշրջային գործակալություններում»,-ասել է Բուբիկոն, հայտնում է «Ուկրինֆորմ» գործակալությունը: Առաջին անգամ Ֆրանցիսկոսի հասցեին «Իսլամական պետության» սպառնալիքների մասին հաղորդագրություններ հայտնվեցին իտալական մամուլում հատուկ ծառայություններում աղբյուրի վրա հղումով: Վատիկանը, սակայն, չի կիսում մտահոգությունը Հռոմի պապի անվտանգության հարցում՝ հայտարարելով, որ «ոչ մի լուրջ բան չկա»: «Իսլամական պետություն» խմբավորումը, որը մինչև վերջերս կոչվում էր «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» (ISIS), իրաքյան սունիների ապստամբ խմբերի գլխամասային կազմակերպությունն է, որը ստեղծվել է 2006 թ. հոկտեմբերի 15-ին: Խմբավորումը իշխանության հավակնություններ ունի 18 իրաքյան գավառներից 8-ում, որտեղի բնակչությունը հիմնականում սունիներ են: Կազմակերպության ստեղծմանը մասնակցել է «Ալ Քայիդան» և նրա հետ կապված «Շուրա մոջահեդների խորհուրդը»: Գլխավոր նպատական է օկուպանտների և նրանց դաշնակիցների արտաքսումը և իսլամական շարիաթական պետության ստեղծումը Իրաքի սունիների գավառներում: 2010 թվականի մարտին ավիահարվածի արդյունքում ոչնչացվեցին խմբավորման երկու առաջնորդները՝ Աբու Օմար ալ Բաղդադին և եգիպտացի Աբու Այուբ ալ Մասրին: Նոր առաջնորդ դարձավ մարոկացի Ան Նասեր Լիդինիլ Աբու Սուլեյմանը: Ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավեին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: Ծայրահեղականները հաջողության են հասել նաև իրաքյան տարածքներում՝ վերահսկողություն սահմանելով երկրի արևմուտքում մի քանի քաղաքների վրա: Հուլիսի վերջում նրանք հայտարարեցին Իրաքի ու Սիրիայի տարածքում խալիֆայության ստեղծման մասին: Զինված հակամարտությունն Իրաքի հյուսիսում սկսվեց «Իսլամական կազմակերպության» գրոհից հետ Մոսուլի ուղղությամբ, որն ահաբեկիչները գրավեցին հունիսի լույս 10-ի գիշերը: Ըստ որոշ գնահատականների, 1300 զինյալներ գրավեցին Նայնավա գավառի կառավարական հաստատությունները, բանակային օբյեկտները և Մոսուլի միջազգային օդանավակայանը: Մոտ 500 հազար բնակիչներ փախան քաղաքից: Գրոհայինները զանգվածային մահապատիժներ են իրականացնում Իրաքի բանակի զինծառայողների ու բնակիչների շրջանում գրավյալ տարածքներում: Հայտնի է առնվազն մի քանի հարյուր սպանվածների մասին: Մարտական գործողություններն ուղեկցվում են զանգվածային բնաջնջմամբ: Ըստ արևմտյան երկրների ԶԼՄ-ների, հակամարտության գոտում արդեն մոտ 10 հազար քրիստոնյա ու եզդի է սպանվել: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |