ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացրել է գործարար էթիկայի և բիզնեսի նրբությունները

ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացրել է գործարար էթիկայի և բիզնեսի նրբությունները

PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ում հյուրընկալվել են «Հայաստանի պատանեկան նվաճումների» ամառային ճամբարի «Բիզնես-առաջադրանք» մրցույթի հաղթողները և ծրագրի մանկավարժները: Տարբեր մարզեր ներկայացնող ուսուցիչները ծանոթացել են մարդկային ռեսուրսները կառավարելու` Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորի փորձին: Իսկ պատանիներն առավելապես հետաքրքրվել են ընկերության մարքեթինգային ռազմավարությամբ:

«Ժամանակակից աշխարհը ռազմավարական լուրջ գործիքներ է առաջարկում մարդկությանը: Դրանց կիրառման և արդյունավետ կառավարման համար, սակայն, հարկավոր է տիրապետել որոշ հմտությունների և գիտելիքների: Տեսականորեն այդ ամենը հեշտ է: Գործնականում, սակայն, կարևոր մարտահրավեր է դառնում ոչ միայն շուկան` իր պահանջներով ու ներկայացրած խնդիրներով, այլև մարդկային ռեսուրսների կառավարումը: ՎիվաՍել-ՄՏՍ-ն առաջնորդվում է կառավարման քաղաքակիրթ, ճկուն և պատասխանատու մոտեցմամբ: Առաջարկում եմ մեր մասնագետների հետ ինտերակտիվ շփման միջոցով բացահայտել գործարար էթիկայի և պատասխանատու բիզնեսի նրբությունները»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Դասընթացի արդյունքում պատանիներն արձանագրել են, որ շուկայի ուսումնասիրությունը, տեխնոլոգիապես արդարացված ռազմավարություն մշակելը, լուծումներ առաջարկելն ու դրանք կյանքի կոչելը բավարար չեն պատասխանատու բիզնես լինելու համար: Նրանք բացահայտել են, թե ինչու է հավասարապես կարևորվում կոմերցիոն և սոցիալական արտադրանքը, թե ծրագիր մշակելիս ինչպես պետք է զարգացնել միտքը, գնահատել շուկայի և մրցակցության հնարավոր ազդեցությունը, դրսևորել ազնիվ մրցակցություն և այլն: Պատանիների համար հետաքրքիր բացահայտում է եղել առաջարկվող ծառայության հիմքում սպառողի գոհունակությունը կարևորելն ու սխալների հավանականությունը նվազագույնի հասցնելու մոտեցումը:

«Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության հետ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գործակցությունը կառավարման գործընթացում արդյունավետ լուծում է երիտասարդության համար: Տեսական գիտելիքները գործնական տիրույթում դրսևորելու հնարավորությունը պատանիներին թույլ է տալիս զգալ որևէ ծրագրի իրականացման անհրաժեշտ փուլերը, հնարավոր խոչընդոտներն ու դրանք հաղթահարելու ուղիները:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---