1 հունիսի 2006 - 21:21 AMT
Կոսովոյի կարգավիճակի վերաբերյալ որոշումը նախադեպային եւ ունիվերսալ բնույթ կկրի
Կոսովոյի կարգավիճակի վերաբերյալ որոշումը նախադեպային եւ ունիվերսալ բնույթ կկրի: Այդ մասին հայտարարել է Եվրոպայի Խորհրդին կից Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Օրլովը: Նրա խոսքերով, ՄԱԿ-ը, որպես առավել ունիվերսալ կազմակերպություն, առաջնային դեր է կատարում Կոսովոյի կարգավիճակի շուրջ բանակցություններում: «Եվրոպայի Խորհուրդը կարող է ներդրում ունենալ սահմանադրական կառուցվածքի որոշման առումով շնորհիվ Վենետիկի հանձնաժողովի գործունեության, որը զբաղվում է սահմանադրական իրավունքի խնդիրներով Եվրոպայում: ԵԽ-ն նույնպես որոշակի դեր կկատարի, առաջին հերթին կհետեւի, որ չոտնահարվեն մարդու, ազգային փոքրամասնությունների իրավունքները, մասնավորապես, օգտագործելով դրա համար ԵԽ մարդու իրավունքների գծով հանձնակատարի հնարավորությունները»,-գտնում է Օրլովը:

Ալեքսանդր Օրլովը նշել է, որ եթե բոլոր եվրոպական կազմակերպությունները զբաղվեն Կոսովոյի կարգավիճակի որոշմամբ, դրանից մեծ օգուտ չի լինի, հաղորդում է ՌԻԱ «Նովոստի» գործակալությունը: