ՆԱՏՕ-ի ամփոփիչ հռչակագրում անտեսվում է ժողովրդների ինքնորոշման իրավունքը

ՆԱՏՕ-ի ամփոփիչ հռչակագրում անտեսվում է ժողովրդների ինքնորոշման իրավունքը

PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ն կշարունակի սատարել հակամարտությունների խաղաղ կարգավորմանը Հարավային Կովկասում և Մոլդովայի Հանրապետությունում, միջազգայն իրավունքի, ՄԱԿ կանոնադրության, Հելսինկիի եզրափակիչ ակտի նորմերի և սկզբունքների հիման վրա, ասվում է Ուելսում աշխատանքն ավարտած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ամփոփիչ հռչակագրում:

Փաստաթղթում ասվում է, որ սառեցված հակամարտությունները առանձնակի մտահոգություն են առաջացնում, խաթարելով տարածաշրջանի բնակիչների հնարավորությունները՝ բացահայտել սեփական ներուժը որպես եվրաատլանտյան ընկերակցության անդամ: «Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին կառուցողական և ամուր քաղաքական կամքով ձեռնամուխ լինել հակամարտությունների խաղաղ կարգավորման գործին բանակացությունների հաստատված շրջանակներում»,-ասվում է փաստաթղթում:

Բացի այդ, հռչակագրում ասվում է, որ «Ռուսաստանի կողմից Ղրիմի ապօրինի օկուպացիան ու ռազմական ներխուժումը Արևելյան Ուկրաինա օրինական մտավախություններ են առաջացրել Արևելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի որոշ գործընկերների մոտ: Ասվում է, որ դա «խախտում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև լրջորեն խաթարում է միջազգային իրավունքն ու մարտահրավեր է եվրաատլանտյան անվտանգությանը»: Նշենք, որ ՆԱՏՕ-ի հռչակագրում ոչ մի խոսք չկա ժողովրդների ինքնորոշման իրավունքի մասին:

«Մենք կոչ ենք անում Ռուսաստանին հրաժարվել ինքնահռչակ Ղրիմի բռնակցումից, որը մենք չենք ճանաչում և չենք ճանաչելու: Ռուսաստանը պետք է հրաժարվի Ուկրաինայի աևելքում անջատողականներին սատարելուց և ձեռնպահ մնա հետագա ագրեսիվ քայլեից Ուկրաինայի դեմ: Ռուսաստանի զինվորականների ցանկացած միակողմանի ռազմական կամ դիտորդական գործողություն Ուկրաինայում, ցանկացած քողի տակ, դաշնակիցները գնահատում են որպես միջազգային իրավունքի աղաղակող խախտում»,-ասվում է փաստաթղթում:

Ինչպես ասվում է հռչակագրում, դաշնակիցները սատարում են գործընկերների «արտաքին քաղաքականության ոլորտում և անվտանգության քաղաքականության մեջ ինքնուրույն և ինքնիշխան ընտրություն կատարելու իրավունքին, ազատ արտաքին ճնշումից և պարտադրանքից: Դաշնակիցները նախկինի պես հավատարիմ են Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Մոլդովայի Հանրապետության տարածքային ամբողջականության, անկախության և ինքնիշխանությանը սատարելու գործին»:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---