Արցախի դիրքապահներն ադրբեջանցու են գերեվարել

Արցախի դիրքապահներն ադրբեջանցու են գերեվարել

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 5-ին` ժամը 18:10-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Վերին Չայլու) ուղղությամբ ԼՂՀ պետական սահմանն անցնելու փորձ կատարելու ժամանակ ՊԲ դիրքապահները գերի են վերցրել Ադրբեջանի քաղաքացի Մամեդով Ջավիդ Սամիրօղլուն:

Միջադեպի մասին Կարմիր խաչի Ստեփանակերտի գրասենյակը տեղեկացվել է, իսկ Մամեդով Ջավիդ Սամիրօղլուն հանձնվել ԼՂՀ համապատասխան ծառայություններին:

Վերջին անգամ ադրբեջանցիներ էին գերեվարվել հուլիսի 10-ին, երբ Քարվաճառի ուղղությամբ հակառակորդը հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձն էր ձեռնարկել: Գերիների դիվերսանտներ էին՝ Դիլհամ Ասկերովն ու Շահբազ Գուլիևը:

2012-ի նոյեմբերի 12-ինադրբեջանականՂազախի շրջանի Մասամլի գյուղի բնակիչ,1971-ին ծնված Թելման Ջավանշիր օղլու Ալիևը հատել էր հայ-ադրբեջանական սահմանը: Հայկական կողմը դեպքի մասին անմիջապես տեղեկացրել էր միջազգային կազմակերպություններին: Ռազմագերիների, պատանդների և անհայտ կորած քաղաքացիների հարցերով Ադրբեջանի պետական հանձնաժողովի քարտուղար Շահին Սաիլովը հաստատել էր տեղեկությունը: Ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով Ադրբեջանի ՆԳՆ մամուլի ծառայության պետի տեղակալ Էհսան Զահիդովին, տեղեկություն էին տարածել, որ Թելման Ալիևը խուլ ու համր հովիվ է, մոլորվել է և պատահաբար է հատել սահմանը: Արդեն նոյեմբերի 30-ինՏավուշի Կայանավանի հատվածում, Կարմիր խաչի ներկայացուցիչների ուղեկցությամբ հայկական կողմը գերուն Ադրբեջանին էր վերադարձրել: Հանձնման ժամանակ լրագրողները նկատել էին, որ գերին ազատ շփվում է Կարմի խաչի ներկայացուցիչների հետ:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---