ԼՂՀ իշխանությունները պատրաստ են Ադրբեջանին վերադարձնել սահմանը հատած գերուն

ԼՂՀ իշխանությունները պատրաստ են Ադրբեջանին վերադարձնել սահմանը հատած գերուն

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունները, ցուցաբերելով բարի կամք և կողմնակցություն ժնևյան կոնվենցիաների դրույթներին, պատրաստ են ադրբեջանական կողմին փոխանցել 2014թ. սեպտեմբերի 5-ին ԼՂՀ սահմանը Մարտակերտի շրջանում ինքնուրույն հատած և ԼՂՀ համապատասխան ծառայությունների կողմից ձերբակալված Ջավիդ Սամիր օղլու Մուզաֆարզադեին՝ 1999թ. ծնված, Ադրբեջանի Հանրապետության Միր-Բաշիր քաղաքի անչափահաս բնակչին:

ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների պետական հանձնաժողովից հայտնում են, որ կատարվածի մասին ժամանակին տեղեկացրել են Արցախի Հանրապետությունում հավատարմագրված ԿԽՄԿ և ԵԱՀԿ գրասենյակներին:

Սեպտեմբերի 5-ին` ժամը 18:10-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Վերին Չայլու) ուղղությամբ ԼՂՀ պետական սահմանն անցնելու փորձ կատարելու ժամանակ ՊԲ դիրքապահները գերի են վերցրել Ադրբեջանի քաղաքացի Ջավիդ Սամիր օղլուն: Միջադեպի մասին Կարմիր խաչի Ստեփանակերտի գրասենյակը տեղեկացվել է, իսկ Մամեդով Ջավիդ Սամիր օղլուն հանձնվել ԼՂՀ համապատասխան ծառայություններին:

Վերջին անգամ ադրբեջանցիներ էին գերեվարվել հուլիսի 10-ին, երբ Քարվաճառի ուղղությամբ հակառակորդը հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձն էր ձեռնարկել: Գերիների դիվերսանտներ էին՝ Դիլհամ Ասկերովն ու Շահբազ Գուլիևը:

2012-ի նոյեմբերի 12-ինադրբեջանականՂազախի շրջանի Մասամլի գյուղի բնակիչ,1971-ին ծնված Թելման Ջավանշիր օղլու Ալիևը հատել էր հայ-ադրբեջանական սահմանը: Հայկական կողմը դեպքի մասին անմիջապես տեղեկացրել էր միջազգային կազմակերպություններին: Ռազմագերիների, պատանդների և անհայտ կորած քաղաքացիների հարցերով Ադրբեջանի պետական հանձնաժողովի քարտուղար Շահին Սաիլովը հաստատել էր տեղեկությունը: Ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով Ադրբեջանի ՆԳՆ մամուլի ծառայության պետի տեղակալ Էհսան Զահիդովին, տեղեկություն էին տարածել, որ Թելման Ալիևը խուլ ու համր հովիվ է, մոլորվել է և պատահաբար է հատել սահմանը: Արդեն նոյեմբերի 30-ինՏավուշի Կայանավանի հատվածում, Կարմիր խաչի ներկայացուցիչների ուղեկցությամբ հայկական կողմը գերուն Ադրբեջանին էր վերադարձրել: Հանձնման ժամանակ լրագրողները նկատել էին, որ գերին ազատ շփվում է Կարմի խաչի ներկայացուցիչների հետ:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---