Երևանը չի մասնակցել ԵՄ Արևելյան գործընկերության երկրների ԱԳ նախարարների հանդիպմանը՝ Բաքուն չէր հրավիրել

Երևանը չի մասնակցել ԵՄ Արևելյան գործընկերության երկրների ԱԳ նախարարների հանդիպմանը՝ Բաքուն չէր հրավիրել

PanARMENIAN.Net - Հայաստանը չի մասնակցել Բաքվում սեպտեմբերի 9-ին կայացած Եվրամիության Արևելյան գործընկերության երկրների արտաքին գործերի նախարարների չորրորդ ոչ պաշտոնականհանդիպմանը, քանի որ մասնակցության հրավեր Բաքվից չէր ստացել: Այս մասին ասել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:

«Անցած տարի ԵՄ Արևելյան գործընկերության երկրների արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպումը կազմակերպվել էր Հայաստանում, միջոցառումից մեկ ամիս առաջ հրավերներ էին ուղարկել ԱԼԳ անդամ բոլոր երկրներին»,- հիշեցրել է նա։

Այս տարի ծրագրում ընդգրկված վեց երկրներից չէր մասնակցում միայն Հայաստանը. Բաքվի հանդիպմանը եկել են Ուկրաինայի ու Բելառուսի փոխարտգործնախարարները և Եվրամիության պաշտոնյաներ, գրում է Tert.am-ը։

Ավելի վաղ Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հայտարարել է, որ ԵՄ-ն պատրաստ է սատարել Երևանին ու Բաքվին, եթե վերջիններս քաղաքական կամք դրսևորեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: «Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը պետք է հիմնված լինի միջազգային նորմերի վրա»,-ասել է նա: Ֆյուլեն նշել է նաև, որ ԵՄ Արևելյան գործընկերության երկրների ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն ու անկախությունը կարևոր են Եվրամիության համար: Ըստ նրա, ԵՄ-ն մտադիր է ամրապնդել գործակցությունը Արևելյան գործընկերության ծրագրի անդամ երկրների՝ Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի հետ:

Ըստ Ֆյուլեի, ԵՄ-ն կարևորում է նաև պայքարը կոռուպցիայի դեմ և քաղաքացիական հասարակության դերն այդ հարցում: «Մենք պետք է հարգանքով վերաբերվենք քաղաքացիական հասարակությանը, որը շատ կարևոր է մեզ համար»,-ասել է եվրահանձնակատարը:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---