Սեպտեմբերի 12-ից ԱՄՆ քաղաքացիությունից հրաժարվելը կթանկանա 5 անգամ. Վաշինգտոնը բյուջե է լցնում

Սեպտեմբերի 12-ից ԱՄՆ քաղաքացիությունից հրաժարվելը կթանկանա 5 անգամ. Վաշինգտոնը բյուջե է լցնում

PanARMENIAN.Net - ԱՄՆ իշխանությունները կտրուկ բարձրացնում են ԱՄՆ քաղաքացիությունից հրաժարվելու համար սահմանված վարձը: Ինչպես հայտնել է Yahoo News-ը, սեպտեմբերի 12-ից տվյալ հյուպատոսական ծառայության համար գանձումը ԱՄՆ արտերկրի ներկայացուցչություններում 450 դոլարից կդառնա 2350 դոլար: Դիվանագետները պարզաբանում են, որ դա «կփակի ծառայության իրական չսուբսիդավորվող գինը»: Նրանք խոստովանել են, որ հավաքի ավելացումն անմիջական կապ ունի ծառայության պահանջարկի աճի հետ:

Ըստ հրապարակման, 2001-2008 թթ. ԱՄՆ քաղաքացիությունից կամ բնակության իրավունքից հրաժարվել է 3937 մարդ: 2009 թվականի հունվարից մինչև 2014 թ. առաջին եռամսյակի ավարտը այդ թիվն աճել է մինչև 9 566: ԱՄՆ պետության համար նրանք առաջին հերթին հարկատուներ են, ուստի նրանց հաշվառում է ԱՄՆ ֆիննախը:

2009 թ, հունվարից՝ նախագահ Օբամայի օրոք, զգալիորեն ակտիվացել է պայքարը հարկերի վճարումից խուսափելու դեմ: Ինչպես ասվում է հոդվածում, այդ ընթացքում շուրջ 40 հազար մարդուց գանձվել է մոտ 6 մլրդ դոլար հարկ, տոկոս և տույժ:

Հյուպատոսական գանձումից բացի ԱՄՆ քաղաքացիությունից հրաժարվող անձը պետք է կատարի մի շարք բյուրոկրատական գործողություններ: Նա պետք է հատուկ հարցաթերթիկ լրացնի, որտեղ, ըստ հրապարակման, հարցեր կան ինչի մասին ասես, բայց ոչ քաղաքացիությունից հրաժարվելու պատճառի վերաբերյալ: Բացի այդ, պահանջվում է ԱՄՆ դիվանագետի ներկայությամբ հատուկ փաստաթուղթ ստորագրել՝ յուրօրինակ «հավատարմության երդում»: ԱՄՆ քաղաքացիությունից հեռակա կարգով զրկելու համար ԱՄՆ-ն պետք է լինի պետքարտուղարի հատուկ կարգադրությունը: Ուստի, «ահաբեկչական խմբավորման շարքերում կռվող ամերիկացու համար ավելի հեշտ է զոհվել անօդաչու սարքի հարվածից, որն ուղարկել է իր սեփական կառավարությունը, քան իր կամքին հակառակ զրկվել ԱՄՆ քաղաքացիությունից», ասվում է հոդվածում, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Դեռ անցյալ տարվա նոյեմբերին ակնկալվում էր, որ 2013 թ. ռեկորդային կլինի ԱՄՆ քաղաքացիությունից հրաժարված ամերիկացիների քանակով: Մոտ 2 հազար մարդ, ըստ պաշտոնական տվյալների, հասցրել են հանձնել անձնագրերը 2013-ի նոյեմբերի դրությամբ: Դա 33 տոկոսով ավելի է, քան 2011-ին: Ամերիկացիները հեռանում են իրենց երկրից հարկերի պատճառով, գրում էին ԶԼՄ-ները:

ԱՄՆ-ն և Էրիթրեան միակ երկրներն են, որոնք հարկեր են գանձում իրենց քաղաքացիների արտերկրյա եկամուտներից: Անկախ նրանից, թե որտեղ է ապրում և աշխատում ԱՄՆ քաղաքացին, նա պարտավոր է իր եկամուտների մի մասը փոխանցել ԱՄՆ գանձապետարանին: Այդպիսով, ԱՄՆ քաղաքացիությունից հրաժարվելը թույլ է տալիս ամերիկացիներին շատ գումար տնտեսել:

ԱՄՆ քաղաքացիությունից հրաժարվում են, հաճախ, նաև «պատերազմի» պատճառով, որ ֆինանսների նախարարությունը հայտարարել է օֆշորներին: Բացի այդ, ֆինանսական գերատեսչությունը կանոններ է հաստատել, որով օտարերկրացի բանկերը պետք է ուսումնասիրեն ամերիկացիների հաշվեհամարները, որտեղ 50 հազար դոլարից ավելի կա և հայտնել այդ մասին ԱՄՆ հարկային տեսչությանը:

Ամերիկացիների կյանքն արտերկրում հաճախ բարդանում է հարկային օրենսդրության պատճառով: Քաղաքացիների հաշվեհամարների հանդեպ սևեռուն ուշադրության պատճառով օտարերկրյա բանկերն դժկամությամբ են նրանց նույնիսկ հասարակ ծառայություններ տրամադրում: Ուստի, հաճախ, ԱՄՆ անձնագրեր ունեցողներին ավելի հեշտ է լինում հրաժարվել անձնագրից, քան լրացնել անվեջր հարկային հայտարարագրերը:

ԱՄՆ քաղաքացիությունից վերջերս հրաժարվածների թվում է ռոք աստղ Թինա Թըրները: Հոկտեմբերի վերջում 74-ամյա երգչուհին այցելեց Բեռնում ԱՄՆ դեսպանատուն, կամավոր ԱՄՆ քաղաքացիությունից հրաժարվելու և շվեյցարականն ընդունելու համար: Վերջին 20 տարիներին Թըրները ամուսնու՝ երաժշտական պրոդյուսեր Էրվին Բախի հետ ապրում է այդ եվրոպական երկրում: Ըստ երգչուհու, Ամերիկային նրան միայն ընտանիքն է կապում, և ապագայում նա մտադիր չէ այնտեղ ապրել:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---