«Բաց երկնքի» քաղաքականության արդյունքում Հայաստանում զբոսաշրջիկների թվի 35% աճ է գրանցվել10 սեպտեմբերի 2014 - 17:49 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահի հանձնարարությամբ մշակված և իրականացվող «բաց երկնքի» քաղաքականության արդյունքում այս տարվա օգոստոսին նախորդ տարվա օգոստոսի համեմատությամբ զբոսաշրջիկների թվի գրեթե 35% աճ է գրանցվել: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը սեպտեմբերի 10-ին հայտարարել է նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը՝ հավելելով, որ միջազգային չափանիշներով լավ արդյունք է: «Վստահ ենք, որ շարունակվելու է»,- ասել է նա՝ հավելելով, որ «բաց երկնքի» քաղաքականությունը հետևողականորեն իրականացվելու է: 2013-ի հունիսի 6-ին ՀՀ կառավարությունը հաստատեց ավիափոխադրումների ոլորտի աստիճանաբար ազատականացման ռազմավարությունը: Արդեն հոկտեմբերի 23–ին հաստատվել է «Հայաստանում ավիափոխադրումների մրցակցային և շարունակական ծառայությունների տրամադրման ապահովման ծրագիրը», որը հիմնված է McKinsey & Company ընկերության և Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի համատեղ ուսումնասիրության վրա։ Բոլոր այն ավիաընկերությունները, որոնք հետաքրքրված են Հայաստան գալով, դեպի մեր երկիր թռիչքներ իրականացնելով, լիարժեք աջակցություն կստանան: «Նախագահի խիստ հանձնարարականն է բոլոր այն կառույցներին, որոնք զբաղվում են ավիացիայի, զբոսաշրջության խնդիրներով, հետևողականորեն իրականացնել այդ քաղաքականությունը: Եթե որևէ ավիաընկերություն Հայաստանում հանդիպի որևէ խոչընդոտի, անպայման անհրաժեշտ է այդ մասին բարձրաձայնել, լինելու է պետության ղեկավարության լիարժեք աջակցությունն այդ ավիաընկերությունների Հայաստան մուտք գործելու ուղղությամբ: Դա մեր ցանությունն է, ձգտումն է, ամեն ինչ անելու ենք այդ քաղաքականությունը լիարժեք իրականացնելու համար»,- ասել է նա, գրում է Panorama.am-ը: Ի դեպ, Հայաստան եկող զբոսաշրջիկների մեջ մեծ տոկոս են կազմում Իտալիայից ժամանող զբոսաշրջիկները. հունիս ամսվա դրությամբ նրանք առաջին տեղում են: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների Միրզոյանն ու Բայրամովը ողջունել են առաջընթացը սահմանազատման հարցում և պայմանավորվել շարունակել բանակցությունները Բանակցությունները կշարունակվեն բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններ |