2 հունիսի 2006 - 16:54 AMT
Հայաստան է այցելելու ԵԽԽՎ պատվիրակությունը` Լեո Պլատվոետի գլխավորությամբ
Հունիսի 4-ին Հայաստան է ժամանելու ԵԽԽՎ պատվիրակությունը` Նիդեռլանդների խորհրդարանական Լեո Պլատվոետի գլխավորությամբ: Այդ մասին PanARMENIAN.Net-ին տեղեկացրել է ՀՀ ԱԺ խոսնակ, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Տիգրան Թորոսյանը: Նրա խոսքերով, պատվիրակության այցի նպատակն է անհայտ կորածների ու գաղթականների վերաբերյալ տարածաշրջանային զեկույցի պատրաստումը: «Այցի շրջանակներում նախատեսվում է հունիսի 5-ին հանդիպումներ կայացնել պատվիրակության ու Հայաստանի խորհրդարանում անհայտ կորածների ու գաղթականների հանձնախմբի, օմբուդսմենի, անհայտ կորածների ընտանիքների հետ: Նախատեսվում է նաեւ ԵԽԽՎ ներկայացուցիչների այցը Վրաստան ու Ադրբեջան»,- նշել է Թորոսյանը: