Ասանժ. Թուրքական գրաքննության հիմքում Հայոց ցեղասպանության թեման է

Ասանժ. Թուրքական գրաքննության հիմքում Հայոց ցեղասպանության թեման է

PanARMENIAN.Net - Թուրքիայում գրաքննությունը լայնորեն տարածվել է, քանի որ շատերն էին այն ողջունում քրդերի և Հայոց ցեղասպանության վերաբերյալ թեմաների դեպքում։ Հիմա այն տարածվել է ամեն ինչի վրա: Այս մասին հայտարարել է WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը Ստամբուլում կազմակերպված Ինտերնետ ֆորումի մասնակիցների հետ առցանց հարցուպատասխանի ժամանակ:

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը, որը ներկա է գտնվել ֆորումին, նշել է, որ Ասանժն, ընդհանուր առմամբ, քննադատել է արդի ցանցի կառավարման մեթոդները։

«Այնուհետ թիրախավորեց Թուրքիային և որպես թուրքական ցանցային գրաքննության հիմք՝ նշեց քրդերի թեման և Հայոց ցեղասպանության խնդիրը, որից փորձում են խուսափել։ Նա հանդիպման ընթացքում ևս մեկ անգամ նշեց, որ հայերի ցեղասպանության խնդրից ելնելով՝ Թուրքիան փորձում է փակ պահել օսմանյան արխիվները»,-ասել է փորձագետը, գրում է Life.panorama.am-ը:

Գրաքննության թեման շոշափվել է նաև մեկ այլ` «Մարդու իրավունքների պաշտպանությունը ինտերնետում» կոնֆերանսի ընթացքում: Փորձագետի խոսքով, երբ թուրք ցանցային ակտիվիստն ասել է, որ իրենց երկրում ազատություն չկա՝ վկայակոչելով 45.000 կայքերի և Youtube-ի արգելափակված լինելու հանգամանքը, Թուրքայի իշխանության ներկայացուցիչը փորձել է ներկաներին բացատրել, որ դա արվում է երեխաների անվտանգության նկատառումներից ելնելով:

«Դահլիճում բոլորը սկսեցին բարձրաձայն ծիծաղել թուրք պաշտոնյանի բերած հիմնավորման վրա: Թուրքիան այն եզակի երկրներից է, որտեղ խոսքի ազատության խնդիրն օրհասական վիճակում է գտնվում: Այդ հանգամանքով մտահոգված էին ֆորումին աշխարհի տարբեր երկրներից մասնակցող փորձագետները»,-նշել է Մարտիրոսյանը:

Թուրքիայում համացանցային գրաքննության ամենավառ օրինակը YouTube և Twitter կայքերի արգելափակումն է: Տեսանյութերի հանրահայտ կայքն արգելափակվեց այն բանից հետո, երբ այնտեղ տեղարդվեց բարձրաստիճան թուրք զինվորականների մասնակցությամբ նյութը, որտեղ վերջիններս քննարկում էին թուրք-սիրիական սահմանին իրականացվող սադրաննքերը` թուրքական զորքերի սիրական սահմանը հատելու նպատակով: Պորտալը հրաժարվել է ջնջել տեսանյութը` արգելափակվելով Թուրքիայի տարածքում:

Իսկ Twitter-ն արգելափակվել էր մեկ այլ կոռուպցիոն սկանդալի արդյունքում, որում ներքաշված էին բարձրաստիճան պաշտոնյաներն ու նրանց որդիները(այդ թվում ներկայիս նախագահ, այն ժամանակ` վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու նրա որդին, որոնք քննարկել էին` ուր կարելի է թաքցնել 40 մլն դոլար կանխիկ գումարը): Հետագայում Թուրքիայի Սահմանադրական դատարանը որոշեց երկուսն էլ բացել, սակայն ավելի քան 45.000 կայք շարունակում է մնալ արգելափակված:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---