«Անահիտ»-ի պրեմիերան՝ դեկտեմբերի սկզբին. Արդեն փառատոններից հրավեր են ստանում11 սեպտեմբերի 2014 - 21:37 AMT PanARMENIAN.Net - Ղազարոս Աղայանի հեքիաթի հիման վրա նկարահանված «Անահիտ» լիամետրաժ մուլտֆիլմն էկրան կբարձրանա դեկտեմբերի սկզբին: Այդ մասին PanARMENIAN.Net ին ասաց մուլտֆիլմի համահեղինակ, ռեժիսոր և մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը՝ նշելով, որ այս պահի դրությամբ աշխատանքները գրեթե ավարտված են:Օրեր առաջ արդեն կայացել է ֆիլմի նախադիտումը, որին ներկա էր ստեղծագործական անձնակազմը: Նրա խոսքով, պրեմիերան նոյեմբերին էին նախատեսում, բայց քանի որ այդ ամիս պրեմիերաները շատ են լինելու, որոշեցին ցուցադրել դեկտեմբերին: Սահակյանցը նշեց, որ ֆիլմը մեծ էկրանին կցուցադրվի մոտ մեկ ամիս, ինչից հետո կսկսվի փառատոնային շրջագայությունը: «Օրերս Տորոնտոյի փառատոնից մասնակցության հրավեր ստացանք, բայց այն անցնում է նոյեմբերին, իսկ պրեմիերան դեկտեմբերին ենք նախատեսել, դրա համար էլ մերժեցինք»,- նշեց Սահակյանցը՝ հավելելով՝ գուցե, մյուս տարի մասնակցեն:
«Անահիտ»-ի նկարահանման աշխատանքները «Ռոբերտ Սահակյանց փրոդաքշն»-ը սկսել էր դեռ 2010-ին` մշակույթի նախարարության պատվերով ու ֆինանսավորմամբ: Այդ ժամանակ ծրագրվում էր աշխատանքներն ավարտել 2012-ի վերջին, բայց ֆինանսավորումը չբավականացրեց, ու նշված ժամկետում նախատեսված 85-90 րոպեից նկարահանված էր 60-ը։ Փառատոնների ցանկը, որտեղ կուզեին տեսնել «Անահիտ»-ը, մեծ է, ու դրանով կսկսեն զբաղվել, երբ ֆիլմի վրա աշխատանքներն ավարտին հասցնեն, պատրաստեն կայքն ու թրեյլերը: «Փետրվարին արդեն փառատոններ են սպասվում, որտեղ մասնակցության հայտ կուղարկենք»: Սահակյանցը նաև նշեց, որ, ըստ նախնական պայմանավորվածության, երբ ֆիլմը թարգմանվի ռուսերեն, Մոսկվայում էլ է ցուցադրվելու, ինչպես նաև Ռուսաստանի մի շարք այլ քաղաքներում: Անգլերեն տարբերակի վրա նույնպես աշխատելու են, չնայած այն ավելի ծախսատար կլինի, բայց այդ ամենն արդեն հաջորդ տարվա պլաններ են:
Մուլտֆիլմ ավելի գրավիչ դարձնելու համար Անահիտ իմաստուն թագուհու մասին պատմող սյուժեում որոշակի փոփոխություններ են արվել։ Ռեժիսորներն են Դավիթ Սահակյանցն ու Լյուլյա Սահակյանցը, իսկ պրոդյուսերական աշխատանքով զբաղվում է «Շարմ Հոլդինգ»-ը:Հետարտադրական և պրոդյուսերական աշխատանքներով զբաղվում է Sharm Pictures-ը: Այն նկարահանվում է անիմացիայի միջազգային չափանիշներին համապատասխան: Որպես անիմացիոն լիամետրաժ մուլտֆիլմ «Անահիտ»-ը երրորդն է հայկական մուլտարտադրությունում՝ Ռոբերտ Սահակյանցի «Պանդոկ»-ը և Արման Մանարյանի «Սասունցի Դավիթ» մուլտֆիլմերից հետո: Մուլտֆիլմի հերոսներին հնչյունավորել են Ռաֆայել Քոթանջյանը, Շուշան Պետրոսյանը, Հրանտ Թոխատյանը, Նազենի Հովհաննիսյանը, Մկրտիչ Արզումանյանը, Դավիթ Բաբայանը, Վարդան Զադոյանն ու Խորեն Լևոնյանը, կոմպոզիտորներն են Արմեն Մարտիրոսյանը և Վարդան Զադոյանը, իսկ բեմադրող նկարիչը` Էռնեստ Մուրադյանը:Երգերը կատարում են Շուշան Պետրոսյանը, Տիգրան Պետրոսյանը, Գոռ Սուջյանը, Նիկ Էգիբյանը, Հասմիկ Կարապետյանն ինչպես նաև «Ակունք» ազգագրական համույթը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին առնչվող միջադեպով 1 անձի մեղադրանք է առաջադրվել Մյուսներն արգելանքից ազատ են արձակվել, քրեական հետապնդում չի հարուցվել Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի ԵԱ արծաթե մեդալակիր Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Քոչարյանից պահանջում են բռնագանձել 25 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, արժեթղթեր Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Միրզոյանը Կատարի իր պաշտոնակցին է ներկայացրել Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման զարգացումները Հատուկ ուշադրություն է դարձվել տարածաշրջանային փոխկապակցվածության հարցերին |