Հայոց ցեղասպանության մասին «Սպին» հանվել է Ստամբուլի կինոշաբաթի ֆիլմացանկից13 սեպտեմբերի 2014 - 11:07 AMT PanARMENIAN.Net - Թուրք ռեժիսոր Ֆաթիհ Աքինի՝ Հայոց ցեղասպանության մասին պատմող «Սպի» (The cut) ֆիլմը հանվել է «Ստամբուլի մշակույթի և արվեստի հիմնադրամի» Filmekimi կինոշաբաթի ֆիլմացանկից: Չնայած Facebook-ում հիմնադրամի պաշտոնական էջը ժամանակին հայտնել էր, որ կինոշաբաթում ցուցադրվելու է նաև Աքինի ֆիլմը`այնուամենայնիվ այն ցանկից հանվել է: Ըստ «Ստամբուլի մշակույթի և արվեստի հիմնադրամի» ներկայացուցիչների տեղեկությունների՝ այն ցանկից հանվել է արտասահմանում ֆիլմը ներկայացնող ընկերությունների պահանջով: Նշվում է, որ այդ որոշումը որևէ քաղաքական ենթատեքստ չունի: Ֆիլմի ներկայացուցիչները հայտնել են, որ Թուրքիայում «Սպին» մեծ էկրան կբարձրանա, բայց ուշացումով: Այդ իսկ պատճառով էլ չեն ցանկանկացել, որ կինոշաբաթի և կինոթատրոններում ֆիլմի հիմնական ցուցադրության տարեթվերի միջև մեծ տարբերություն լինի, թուրքական T24 լրատվական կայքին հղումով գրում է Ermenihaber-ը: «Սպի» ֆիլմը պատմում է Ցեղասպանությունից մազապուրծ եղած հայազգի Նազարեթ Մանուկյանի մասին: Ցեղասպանությունից տարիներ անց նա պատահաբար իմանում է, որ իր զույգ աղջիկները, հնարավոր է, նույնպես փրկվել են, և սկսում նրանց որոնումները՝ հասնելով մինչև Հյուսիսային Դակոտա: Ֆիլմի տևողությունը 138 րոպե է, այն անգլալեզու է, սցենարի հեղինակներն են ռեժիսորն ու Մարտիկ Մարտինը: Ֆիլմում նկարահանվել են Արսինե Խանջյանը, Սիմոն Աբգարյանը, Ակին Ղազին և այլոք: Ավելի վաղ թուրքական լրատվականները գրել էին, որ դեռևս ոչ մի ընկերություն ֆիլմը չի գնել: Կինոթատրոնների ղեկավարներն էլ Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ չեն ցանկանում ցուցադրել: Filmekimi-ը կազմակերպվում է յուրաքանչյուր տարվա հոկտեմբեր ամսին և տևում է մեկ շաբաթ: Դրա շրջանակում ցուցադրվում են տվյալ տարվա ամենասպասված ֆիլմերը: Արդեն 13-րդ Filmekimi-ն անցկացվելու է հոկտեմբերի 11-17-ը: Photo: Venice Film Festival Հայոց ցեղասպանության մասին գեղարվեստական ֆիլմերը 1915՝ «Արյունոտ Արևելք», ռեժ.` Ա. Արկատով, Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |