2 հունիսի 2006 - 21:27 AMT
«Սիստեմա» ԲՖՄ-ն հայտ է ներկայացրել «ԱրմենՏելի» գնման մրցույթին մասնակցելւ համար
«Սիստեմա» ԲՖՄ-ն հայտ է ներկայացրել հայկական «ԱրմենՏել» օպերատորի գնման մրցույթին մասնակցելւ համար, այսօր լրագրողներին հայտնել է «Սիստեմա» ԲՖՄ-ի տնօրենների խորհրդի նախագահ Վլադիմիր Եվտուշենկովը: Նա նշել է, որ տվյալ ակտիվը ռազմավարական չէ, «սակայն նախկին ԽՍՀՄ բոլոր երկրների ընդգրկման գոտու տեսանկյունից այս ձեռքբերումը իմաստ ունի», հայտնում է Կլեկր.ռու-ն:

«ԱրմենՏելը» Հայաստանի հիմնական հեռահաղորդակցական ընկերությունն է, որի բաժնետոմսերի 90 տոկոսը պատկանում է հունական OTE ընկերությանը, իսկ 10 տոկոսը` Հայաստանի կառավարությանը: