Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան վրա կրակած Միրզոյանի հարազատը բացատրել է արարքի շարժառիթը13 սեպտեմբերի 2014 - 13:48 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 18-ին Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան վրա կրակած հայ գործարար 34-ամյա Արթուր Միրզոյանն՝ իր արարքով ագրեսիայի կոչ չի արել։ Այս մասին ասել է Արթուր Միրզոյանի հարազատներից մեկը, հայտնում է Tert.am-ը: «Նա տասը տարուց ավելի ապրում է Ռուսաստանում և Ռուսաստանի քաղաքացի է։ Ինքը շատ դաստիարակված, ադեկվատ անձնավորություն է, և ագրեսիվ վարք ցուցաբերելու, ինչ-որ մեկին վնասելու բացարձակ մտադրություն չի ունեցել, ինչը վկայում է իր չփախնելը»,-ասաց նա։ Արթուր Միրզոյանը նախաքննության ժամանակ նշել է, որ ինքն անձնական խնդիր չի ունեցել, պարզապես իր այդ արարքով փորձել է իր բողոքն արտահայտել ու իր արարքի համար պատրաստ է պատասխան տալ։ «Երևի թե իր արարքը ռուս-թուրքական հարաբերությունների իմաստով պրովոկացիա է ընկալվել, սակայն բացարձակ այդպես չէ։ Նա իր արարքով թուրքական կառավարությանը կոչ է արել, որ եթե ես պատրաստ եմ օրենքի առաջ պատասխան տալ, թող թուրքական կառավարությունն էլ՝ առանց որևէ պատերազմի, հակամարտությունների պատասխան տա օրենքի առաջ»,- ասել է նա և հավելել, որ Արթուր Միրզոյանը նաև բարեգործ է։ Օգոստոսի 18-ի առավոտյան Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան շենքի վրա կրակ են բացել: Ինչպես պարզվել է, կրակողը հայ ներգաղթյալ է` 43-ամյա Արթուր Միրզոյանը, իսկ թիրախում Թուրքիայի Հանրապետության զինանշանն է եղել: «Դոբրի լես» ընկերության գլխավոր տնօրեն Արթուր Միրզոյանի` որսորդական զենքից արձակված երկու կրակոցները դիպել են թիրախին, սակայն տղամարդուն չի հաջողվել թաքնվել: Կրակոցների ձայներին արձագանքել է կարևոր ադմինիստրատիվ շենքերը հսկող ոստիկանությունն ու տեսախցիկներով պարզել, թե որտեղ է նա ու ձերբակալել: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ նրա նկատմամբ «խուլիգանություն» հոդվածով քրեական գործ է հարուցվել: «Ինձ համարում եմ մեղավոր, ցանկանում եմ վճարել 500 հազար ռուբլի տուգանք, երկրից չեմ հեռանա քննչական միջոցառումների անցկացման շրջանում»,-հայտարարել է Միրզոյանը: Photo: The Moscow News Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն և Սաուդյան Արաբիան քննարկել եմ տնտեսական և աշխատաշուկայի հարաբերությունների զարգացումը Անդրադարձ է կատարվել երկկողմ համագործակցության հեռանկարներին Դիվանագետների համահայկական խորհուրդ․ Արտաքին քաղաքական ռազմավարության սկզբունքային փոփոխություն է պետք Նշվում է, որ Սահմանազատման և սահմանագծման գործընթացը պետք է բխի միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից Փաշինյանը կիրանցիներին առաջարկել է սկսել աշխատել ու համատեղ քննարկումների միջոցով լուծում տալ հարցերին Ըստ Նազարյանի, Փաշինյանն ասել է, որ սահմանապահները կագնեն, «կարող ա մի 7 օր անվտանգ ապրեք, 8-րդ օրը անվտանգ չլինի» Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» |