Էրդողանի գլխավոր ընդդիմադրի կողմնակիցների բանկին Թուրքիայում լուրջ ճգնաժամ է սպառնում15 սեպտեմբերի 2014 - 14:57 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի «Ասիա բանկը», որը հայտնի է երկրում գյուլենականների շարժման հետ ամուր կապերով, լուրջ ֆինանսական ճգնաժամի առջև է կանգնած ավանդների կտրուկ արտահոսքի պատճառով: Օգոստոսին բանկին արգելեցին սակարկել թուրքական բորսայում: Ըստ Daily Sabah-ի, 2014-ի առաջին կիսամյակում բանկի եկամուտը նվազել է 21 տոկոսվով: Ավանդների արտահոսքը կազմել է 6 մլրդ թուրքական լիրա՝ մոտ 2.7 մլրդ դոլար, ակտիվները կրճատվել են 7,6 մլրդ լիրայով՝ 3,3 մլրդ դոլար: Ավելի վաղ երկրի էկոնոմիկայի նախարար Ալի Բաբաջանը հայտարարեց, որ բանկը կարղ է գնել կառավարական ֆինանսական կառույցներից մեկը, սակայն գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հերքել է այդ հնարավորությունը: Հայտնի է, որ բանկի սեփականատերերը համակրում են ամերիկաբնակ, Էրդողանի գլխավոր ընդդիմադիր Ֆեթուլլահ Գյուլենիգլխավորած շարժմանը: Գյուլենը հրաժարվում է վերադառնալ Թուրքիա: Գյուլենն ամենաազդեցիկ իմամներից մեկն է ժամանակակից աշխարհում, որը հանդես է գալիս ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության օգտին և դեմ է երկրի միջամտությանը Սիրիայի պատերազմին: Նա հանդես է գալիս նաև քրիստոնյաների, մահմեդականների և հուդայականների միջկրոնական երկխոսության օգտին: Այդ հայացքները հակասում են Էրդողանի ծրագրերին, որը զգալիորեն սառել է ԵՄ հանդեպ, սատարում է Ասադի դեմ կռվող գրոհայիններին, արագ տեմպերով իսլամականացնում է Թուրքիան և սատարում պաղեստինցիներին: Համարվում է, որ հենց Գյուլենն էր նախաձեռնել մեծ քաղաքական ու կոռուպցիոն սկանդալը, որը ցնցեց Թուրքիայի քաղաքական համակարգը «ընտրական» 2014 թվականին: Գյուլենի գլխավորած նուրսիստների շարժումը կրոնական կազմակերպություն է, որը մասնագետները համարում են «թուրքական կրոնական աղանդ», «ծայրահեղական կազմակերպություն», «պանթուրքիստական», ինչպես նաև «պանիսլամիստական» կամ «քրդական ծայրահեղական» կազմակերպություն: Կազմակերպությունը ստեղծվել է Թուրքիայում Առաջին համաշխարհային պատերազմից հետո ազգությամբ քուրդ, հայտնի աստվածաբան, Ղուրանի մեկնաբան, վահաբբիզմի հակառակորդ Սաիդ Նուրսիի կողմից: Այսօր նուրսիստների համայնքի համախառն կապիտալը հասնում է 80 մլրդ դոլարի: Այն ժամանակ համացանցում փաստաթղթեր և թուրք բարձրաստիճան պաշտոնյաների հեռախոսազրույցների ձայնագրություններ հայտնվեցին, որ վկայում են հսկայական չափերի հասած կաշառակերության մասին իշխող կուսակցության շարքերում: Հանրության հասանելիքը դարձավ նաև Էրդողանի հեռախոսազրույցը որդու հետ՝ նրանք քննարկում էին, թե որտեղ կարելի է թաքցնել տանը պահվող կանխիկ 40 մլն դոլարը, որ ստացել էին «ատկատի» դիմաց: Չի բացառվում, որ գյուլենականները կապված են նաև ԶԼՄ-ներում թուրք գեներալների զրույցի տարածման հետ, որոնք քննարկում էին հնարավոր սադրանքների կազմակերպումը թուրք-սիրիական սահմանին՝ Սիրիա լայնածավալ ներխուժման նպատակով: Էրդողանը մամուլում հայտնված նյութերին պատասխանեց ձերբակալություններով՝ օրինական իշխանության տապալման ու հեղաշրջման մեղադրանքների հիման վրա: Վերջին ձերբակալություններից էր ոստիկանության 50 պաշտոնյաների ձերբակալությունը կոռուպցիայի պատրվակով: Գյուլենի և նրա կողմնակիցների դեմ պայքարի լույսի ներքո պետք է ընկալել նաև Գյուլենին ԱՄՆ-ից Թուրքիային արտահանձնելու վերաբերյալ պահանջը: Այն մասին, որ Թուրքիան իմամի արտահանձնումն է պահանջելու հայտարարեց ինքը Էրդողանը Ուելսում անցած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Օբամայի հետ նախատեսված երկկողմ հանդիպման ժամանակ, որը սակայն, չկայացավ: Գյուլենականների հետ սկանդալը նաև Ադրբեջանին առնչվեց. Թուրքական մամուլում և սոցցանցերում հրապարակումներ են հայտնվում, որտեղ Ադրբեջանի կառավարության անդամները մեղադրվում են Ֆեթուլլահ Գյուլենի ղեկավարած նուրսիստների կրոնական շարժման հետ կապեր ունենալու մեջ: Ինտերնետում հրապարակվել է նուրսիստների առաջնորդ Գյուլենի հեռախոսազրույցի ձայնագրությունը Թուրքիայի Արդյունաբերողների ու գործարարների կոնֆեդերացիայի (TUSKON) ղեկավար, Ուգանդայում Թուրքիայի պատվո հյուպատոս Մուստաֆա Գյունեյի հետ, որտեղ խոսք է գնում ՆԳՆ ներքին զորքերի հրամանատար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովին պաշտպանության նախարար նշանակելու մասին: Զրույցի ժամանակ Զաքիր Հասանովը բնութագրվում է «որպես ջամահաթին մոտ մարդ» և ասվում է, որ Գյուլենը շնորհավորական նամակ է հղել նրան նշանակման կապակցությամբ: Շարժման հետ կապեր ունենալու համար պաշտոններից զրկվեցին Ադրբեջանի նախագահի աշխատակազմի բաժնի վարիչ Էլնուր Ասլանովը, երիտասարդական հիմնադրամի նախագահ Ֆարհադ Հաջիևը, նախագահին կից ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ֆարհադ Մամեդովը, այլ պաշտոնյաներ: Նուրսիստների ջախջախման թեման Ադրբեջանում համաձայնեցվել էր Թուրքիայի բարձրագույն ղեկավարության հետ: Photo: Haqqin Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |