Անկարայում ԱՄՆ նախկին դեսպան. Վաշինգտոնը գիտեր, որ Թուրքիան սատարում է «Ալ Քայիդային», բայց ոչինչ չարեց16 սեպտեմբերի 2014 - 14:17 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայում ԱՄՆ նախկին դեսպան Ֆրենսիս Ռիկարդոնեն, ըստ Telegraph-ի, հայտարարել է, որ Թուրքիան անմիջական աջակցություն է ցուցաբերել «Ալ Քայիդայի» սիրիական թևին՝ «Ալ Նուսրա» խմբավորմանը, ինչպես նաև ծայրահեղական սալաֆիթների «Անհար ալ Շամ» խմբավորմանը: Ըստ Ռիկարդոնեի, աջակցությունը դրսևորվում էր մասնավորապես նրանում, որ խմբավորման գրոհայինները, զենքն ու զինամթերքը ազատ մուտք էին գործում Սիրիա թուրքական սահմանով: «Որոշ ժամանակ թուրքերը սերտորեն համագործակցում էին խմբավորումների հետ, այդ թվում նաև «Ալ Նուսրայի», որոնց հետ մենք թույլ չէինք տալիս գործակցել»: Ռիկարդոնեն նշել է նաև, որ փորձել է համոզել Թուրքիային փակել սահմանները, բայց ապարդյուն: «Առաջին անգամ բարձրաստիճան ամերիկացի պաշտոնյան հայտարարում է, որ Թուրքիան սատարել է «Ալ Քայիդային»,-գրում է պարբերականը: Asbarez-ն այդ առիթով նշում է, որ հենց «Ալ Նուսրայի» ահաբեկիչներն են հարձակում գործել հայաբնակ Քեսաբի վրա 2014-ի գարնանը: Մարտի 21-ին, խախտելով բոլոր միջազգային իրավունքներն ու նորմերը, թուրքական կողմը գնդակոծեց Սիրիայի հայաբնակ գյուղերն ու ավանները, իսկ հետո ճանապարհ բացեց գրոհայինների համար, որպեսզի նրանք գրավեն հայկական բնակավայրերը: Գրոհայինների հարձակումից հետո մոտ 400 հայ ընտանիք (այլ տվյալներով մոտ 600 ընտանիք) Քեսաբից տարհանվեց ու ապաստանեց Լաթաքիայում: Քեսաբում մոտ 2,5-3 հազար հայ է բնակվում, կա 11 հայկական գյուղ, համայնքային ու կուսակցական հաստատություններ, դպրոցներ, հիվանդանոցներ: Հայկական եկեղեցու գմբեթի խաչի փոխարեն գրոհայինները սև դրոշ կանգնեցրին: «Երբ ամերիկահայերը բողոքում էին Թուրքիայի գործողությունների դեմ Քեսաբի դեմ հարձակման ժամանակ, ԱՄՆ իշխանությունները սահմանափակվեցին «մտահոգություն» հայտնելով Մերձավոր Արևելքում հայերի ու մյուս քրիստոնյաների վիճակի վերաբերյալ: Չնայած համայնքի պնդումներին, որ Թուրքիան ուղղակիորեն ներգրավված է Քեսաբի դեմ «Ալ Նուսրայի» հարձակման մեջ, ԱՄՆ Պետդեպը զսպվածություն դրսևորեց ՆԱՏՕ-ում իր դաշնակցի հասցեին մեղադրանքների առումով: ԱՄՆ-ն ուղղակի աչք փակեց ահաբեկիչների հետ Թուրքիայի գործակցության վրա, իսկ Անկարան անտեսեց այն փաստը, որ «Ալ Քայիդայի» զինյալներն այդ երկրի տարաքծն են օգտագործում Քեսաբի կամ Հալեպի վրա հարձակվելու համար: Այնուամենայնիվ, ինչպես նշում է պարբերականը, հայտարարությունը պետք չէ դիտարկել որպես ԱՄՆ պաշտոնական դիրքորոշում, քանի որ Ռիկարդոնեն հեռացավ կառավարությունից 2014 թ. հունիսին դիվանագիտական առաքելությունն ավարտելուն պես: Սակայն նախկին դիվանագետի հայտարարությունները հաստատում են, որ ԱՄՆ տեղյակ է եղել, որ Թուրքիան սատարել է «Ալ Քայիդային» և ոչինչ չի արել: Ավելի վաղ ԶԼՄ-ները գրել են, որ Թուրքիան գաղտնի սատարում է «Իսլամական պետություն» կազմակերպության ահաբեկիչներին: Daily Beast-ն անդրադարձել է նավթի ու վառելիքի առևտրին ԻՊ և Թուրքիայի միջև: Ըստ փորձագետների հաշվարկների, ԻՊ-ն օրական 3 մլն դոլար է աշխատում նավթի ապօրինի առևտրով: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ Հնդկաստանն արդիականացրել է ՀՀ մատակարարված հրետանային համակարգերը՝ նոր էլեկտրոնիկա տեղադրելով Հրետանային համալիրներում տեղադրվել են պարզեցված ինտերֆեյսով բալիստիկ համակարգիչներ |