Gallup. Արցախցիներն ամենաերջանիկն են Հարավային Կովկասում 16 սեպտեմբերի 2014 - 17:59 AMT PanARMENIAN.Net - Gallup և Healthways կազմակերպությունները հրապարակել են հերթական «երջանկության վարկանիշը», որն արտացոլում է աշխարհի 135 երկրում ու տարածաշրջանում բնակվող մարդկանց տրամադրությունն ու ինքնաընկալումը: Հաշվետվությունը հիմնված է 5 ցուցիչի վրա, այդ թվում՝ կյանքի նպատակադրումը, սոցիալական կապերը, ֆինանսները, ֆիզիկական առողջությունը: Լեռնային Ղարաբաղը 14% երջանիկ բնակչությամբ առաջ է անցել Հայաստանից, որտեղ երջանիկ է մարդկանց 8%-ը, Ադրբեջանից (9%), Թուրքիայից (11%) և Վրաստանից (7%): Ադրբեջանն ու Հայաստանը երջանկության վարկանիշում 111 և 112-րդ տեղերում են: Արցախի աղի բնակչությունն իր հերթին նույնքան երջանիկ է, որքան Մակեդոնիայի, Հարավային Կորեայի, Իրանի, Ռումինիայի, Մոլդովայի, Հորդանանի բնակիչները: ԼՂՀ-ն կիսում է Երջանկության վարկանիշի 75-80 հորիզոնականները վերոնշյալ երկրների հետ: Վարկանիշի առաջին տեղում է Պանաման՝ այստեղ երջանիկ է բնակչության 61%-ը: Երկրորդը ցուցակում Կոստա Ռիկան է 44%-ով, երրորդը՝ Դանիան 40%-ով: Հատկանշական է, որ երջանիկ «քսանյակում» ամենից շատը լատինամերիկյան պետություններն են, որտեղ բնակչության կենսամակարդակը միջակ է (12 երկիր), Կանադան ու ԱՄՆ-ն և ընդամենը 3 եվրոպական երկիր: Ցուցակը եզրափակում են Սիրիան ու Աֆղանստանը, որտեղ երջանիկ է բնակչության ընդամենը 1%-ը: Ավելի վաղ հրապարակված The Children’s society կազմակերպության հետազոտության համաձայն, Հայաստանը երրորդն է Մակեդոնիայից ու Նիդերլանդներից հետո երեխաների երջանկության ցուցանիշով: Ռուսաստանցի երեխաները 19-րդ տեղում են, ցուցակը եզրափակում են Թուրքիայի, ԱՄՆ, Կանադայի, Իտալիայի ու Լեհաստանի երեխաները: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |