ՀՀ վարչապետը մեծ հույսեր չի կապում Ռ.Քոչարյանի եւ Ի.Ալիեւի բանակցությունների հետ

PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը այսօր հայտարարել է, որ մեծ հույսեր չի կապում Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի Բուխարեստում ընթացող բանակցությունների հետ: Նրա խոսքերով, ադրբեջանական կողմի դիրքորոշումը զգալի առաջընթացի մեծ հույսեր չի ներշնչում: Ընդ որում վարչապետը հավելել է, որ հավանաբար նահանջ բանակցություններում նույնպես չի լինի, իսկ առաջընթաց կլինի թե ոչ, ցույց կտա ժամանակը: Նա նաեւ հայտարարել է, որ Ռումինիայի մայրաքաղաքում ընթացող բանակցությունների արդյունքները չեն սրի ներքաղաքական իրավիճակը Հայաստանում:



Հիշեցնենք, որ հունիսի 4-ին Բուխարեստում Երկխոսության եւ համագործակցության սեւծովյան համաժողովի շրջանակներում սկսվել են Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհամ Ալիեւի բանակցությունները, որոնք կշարունակվեն այսօր:
 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---