ԼՂ հիմնախնդիրը, Ցեղասպանության 100-ամյակն ու նախագահների հանդիպումը` հայ-ֆրանսիական բարեկամության տեսանկյունից23 սեպտեմբերի 2014 - 11:16 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 22-ին ընդունել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ֆիլիպ Կալտենբախի գլխավորած պատվիրակությանը: Նախագահը կարևորել է այն հանգամանքը, որ Հայաստան կատարած այցերի ընթացքում ավելի մեծ թվով ֆրանսիացի օրենսդիրներ են ուղևորվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, ինչը կարևոր է ԼՂ հիմնախնդրի հանգուցալուծման գործընթացի, հակամարտության նախապատմության մասին համակողմանիորեն իրազեկվելու, այդ տեղեկություններն ու ստացած տպավորությունները գործընկերների հետ կիսելու տեսանկյունից։ Երկուստեք մեծապես կարևորվել է միջխորհրդարանական ձևաչափով գործակցության զարգացումը, որը, կողմերի համոզմամբ, հայ-ֆրանսիական բազմաշերտ միջպետական օրակարգի առանցքային բաղկացուցիչն է։ Հանդիպմանը զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև աշխարհաքաղաքական ներկայիս իրավիճակի մասին, անդրադարձել մեր տարածաշրջանի մարտահրավերներին, ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին: Այդ համատեքստում Ֆիլիպ Կալտենբախը հույս է հայտնել, որ առաջիկայում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի նախաձեռնությամբ կայանալիք եռակողմ հանդիպումը որոշակիորեն կնպաստի գործընթացի խաղաղ կարգավորման նոր հնարավորությունների որոնմանը: Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևն արդեն տվել են իրենց համաձայնությունը հոկտեմբերի 2-րդ կեսին Փարիզում բանակցությունների անցկացման համար:Մայիսին տարածաշրջան այցի ժամանակ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարեց, որ Ֆրանսիան պատրաստ է ընդունել Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներին համանախագահների հետ: Պատվիրակությանը ընդունել է նաև վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Ինչպես հայտնում են ՀՀ Կառավարությունից՝ ողջունելով հյուրերին՝ Աբրահամյանը կարևորել է հայ-ֆրանսիական հարաբերությունների հետագա զարգացումն ու խորացումը տարբեր բնագավառներում. «Ողջունում ենք ձեր այցը Հայաստան, ինչը կնպաստի հայ-ֆրանսիական քաղաքական, տնտեսական և այլ ոլորտներում բարձր մակարդակի փոխգործակցության ամրապնդմանն ու ընդլայնմանը: Հայաստանի և Ֆրանսիայի բարեկամական կապերն ունեն մեծ նշանակություն»: Վարչապետը շնորհակալություն է հայտնել Ֆիլիպ Կալտենբախին՝ հայանպաստ գործունեություն իրականացնելու, մասնավորապես տարբեր հարթակներում միջազգային հանրությանը Հայոց ցեղասպանության պատմությունը ներկայացնելու համար: Հովիկ Աբրահամյանն ընդգծել է Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտողականությունը քրեորեն պատժելու ուղղությամբ իրականացվող քայլերի կարևորությունը: Կառավարության ղեկավարը շեշտել է նաև Ֆրանսիայի մեծ դերակատարությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ: Կալտենբախն իր հերթին շեշտել է երկու երկրների միջև ամուր կապերի առկայությունը և նշել, որ նման փոխայցելությունները նոր թափ են հաղորդում տնտեսական, մշակութային, հումանտիտար ոլորտներում հաստատված գործակցությանը: Նա, անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին, ընդգծել է, որ նման ողբերգությունները միջազգայնորեն չդատապարտելը հանգեցնում է դրանց կրկնության: Խոսելով ղարաբաղյան հակամարտության մասին՝ Կալտենբախը շեշտել է, որ Ֆրանսիան հետագայում ևս պատրաստ է ջանքեր գործադրել հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը հասնելու համար: Զրուցակիցները քննարկել են նաև հայ-ֆրանսիական տնտեսական, քաղաքական հարաբերություններին, տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացներին վերաբերող հարցեր: Հովիկ Աբրահամյանը ֆրանսիացի խորհրդարանականներին է ներկայացրել նաև ՀՀ կառավարության ծրագրային առաջնահերթությունները՝ նշելով, որ Հայաստանում ներդրումների ներգրավման համար ստեղծված են բարենպաստ պայմաններ: Պատվիրակության անդամները հանդիպել են նաև ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին: Վերջինս նշել է, որ Ֆրանսիան առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում և Ֆրանսիայի հետ միջպետական հարաբերությունների զարգացման գործում լուրջ գործոն են հանդիսանում նաև երկու ժողովուրդների միջև պատմամշակութային կապերը և Ֆրանսիայում հայկական մեծ ու ազդեցիկ համայնքի առկայությունը: ԱԺ նախագահն առանձնահատուկ գոհունակությամբ նշել է, որ 2013 թվականի մարտի 19-ին Ֆրանսիայի մի խումբ պատգամավորների և նախկին խորհրդարանականների մասնակցությամբ ստեղծվել է «Արցախի հետ բարեկամության շրջանակ»: Նա հույս է հայտնել, որ Ֆրանսիան, հավատարիմ մնալով իր դավանած արժեքային համակարգին և սկզբունքներին, կնպաստի Արցախի ժողովրդի արդարության և ազատության համար մղվող պայքարին: Գալուստ Սահակյանը նաև հույս է հայտնել, որ Ֆրանսիայի խորհրդարանը հետևողական կլինի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր, իրավաբանորեն անխոցելի օրինագծի ներկայացման և ընդունման գործում՝ հաշվի առնելով Ֆրանսիայի նախագահի հանձնառությունն ու հաստատակամությունն այս ուղղությամբ, քանի որ արդարության համար պայքարում այն կունենա իր զգալի դերակատարությունը: Ֆրանսիայի Հանրապետության Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Ֆիլիպ Կալտենբախը փաստել է, որ հայ-ֆրանսիական կապերը գնում են դեպի երկու ժողովուրդների պատմության խորքերը. Ֆրանսիայի համար բոլոր ճակատագրական պահերին հայերը եղել են ֆրանսիացիների կողքին, պայքարել նրանց հետ միասին: Անդրադառնալով Հայոց ցեղասպանության ժխտումն արգելող նոր օրինագծի ստեղծմանը և ընդունմանը՝ նա նշել է, որ Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը, որպեսզի իրադարձությունները չկրկնվեն: Ֆիլիպ Կալտենբախը նշել է, որ 2002 թվականին արդեն եղել է Արցախում և այժմ ցանկություն ունի կրկին այնտեղ լինելու: Ֆրանսիայի Հանրապետության Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի պատվիրակությունը այցելել է նաև Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ հարգելու ցեղասպանության զոհերի հիշատակը: Պատվիրակության անդամները եղել են նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում` ծանոթանալով Մեծ եղեռնի անհերքելի փաստը վկայող ցուցանմուշներին: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |