Բաքվում սադրանքների համար «օրինական հիմքե՞ր» են ստեղծում. Ալիևը հրամայել է կամավոր պարեկային ջոկատներ կազմավորել

Բաքվում սադրանքների համար «օրինական հիմքե՞ր» են ստեղծում. Ալիևը հրամայել է կամավոր պարեկային ջոկատներ կազմավորել

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայկական և ադրբեջանական զորքերի շփման գծում անվտանգության որոշ միջոցառումների վերաբերյալ հրաման է ստորագրել, հաղորդում են Ադրբեջանի ԶԼՄ-ները: Մասնավորապես, հրամանով 1998-ին ստեղծված Անվտանգության կոորդինացիոն խորհրդի առջև խնդիր է դրվել սահմանամերձ համայնքների բնակիչներից կամավոր պարեկային ջոկատներձևավորել:

Չի բացառվում, որ այսկերպ պաշտոնական Բաքուն փորձում է իբրև թե քաղաքացիական զինված անձանց Լեռնային Ղարաբաղի հանրապետության ԶՈւ հետ շփման գծի ու հայ-ադրբեջանական սահմանի մոտակայքում գտնվելու համար օրինական հիմք ստեղծել:

Բացի այդ, ինչպես հաղորդում է Vesti.Az-ը նախագահի կայքին հղումով, նախարարների կաբինետին հանձնարարվել է երեք ամսվա ընթացքում «Ռազմական դրության մասին» օրենքի նոր խմբագրությունը, իսկ մեկ ամսվա ընթացքում՝ ռազմական գաղտնիքի բացահայտման համար պատժի տարբերակ ներկայացնել:

Հարկ է նշել, որ սովորաբար հայկական կողմին գերի ընկած այնուհետև Ադրբեջանին վերադարձված զինվորականները, որպես կանոն, դատապարտվում են մինչև 15 տարվա ազատազրկման ռազմական գաղտնիքի բացահայտման համար: Ընդ որում, հաշվի չեն առնվում ոչ կոչումը, ոչ ռազմական պաշտոնը, ոչ էլ ռազմական գաղտնիքներին իրազեկվածության մակարդակը:

Բացի այդ, նախագահի աշխատակազմին, ինչպես նաև պաշտպանության նախարարությանն ու տպագրական խորհրդին հանձնարարվել է սահմանամերձ շրջանի բնակչության ու ԶԼՄ-ների շրջանում բացատրական աշխատանքներ տանել ռազմական բնույթի գաղտնիքների բացահայտման անթույլատրելիության մասին:

Հուլիսի 10-ին ԼՂՀ և ՀՀ պետական սահմանահատվածում (Քարվաճառի ուղղություն) հակառակորդը ձեռնարկել է հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձը: ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունը հայտնում է, որ պաշտպանության բանակի առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում հակառակորդի հետախուզադիվերսիոն խումբը ժամանակին հայտնաբերվել է, անդամների մի մասը ձերբակալված են, մյուսները դիմել են փախուստի: Գործողության արդյունքում հայկական կողմը կորուստներ չի ունեցել:

ԼՂՀ Շահումյանի շրջանի տեղամասում ձերբակալված Ադրբեջանի քաղաքացիների կողմից կատարված դիվերսիոն գործողությունների փաստի առթիվ հավաքագրված նախնական նյութերի հիման վրա հարուցվել է քրեական գործ։ Ինչպես տեղեկացնում են ԼՂՀ գլխավոր դատախազությունից, քրգործը հարուցվել է ԼՂՀ պաշտպանության նախարարության, Ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տեղամասում հայտնաբերվել և ձերբակալվել են պետական սահմանն ապօրինի հատած Ադրբեջանի քաղաքացիներ։

Նրանք են՝ Շահբազ Ջալալ օղլի Գուլիևը (ծնվ. 1968թ.)` զինված գործարանային արտադրության 7.62 մմ. տրամաչափի КМС տեսակի TD 2042 համարի ինքնաձիգով` համապատասխան խլացուցիչի հետ, գործարանային արտադրության 9 մմ տրամաչափի ПМ տեսակի ВА 0033 համարի ատրճանակով` համապատասխան խլացուցիչի հետ, երկու «Ф-1» տեսակի գործարանային արտադրության ձեռքի բեկորային մարտական նռնակներով և այլ ռազմամթերքով, Դիլհամ Գարդաշխան օղլի Ասկերովը (ծնվ. 1960թ.)` զինված գործարանային արտադրության 7.62 մմ. տրամաչափի АКМС տեսակի TF 7373 համարի ինքնաձիգով` համապատասխան խլացուցիչի հետ, գործարանային արտադրության 9 մմ. տրամաչափի ПМ տեսակի СН 3478 համարի ատրճանակով` համապատասխան խլացուցիչի հետ և այլ ռազմամթերքով, իսկ երրորդ անձը ձերբակալման պահին ցուցաբերել է դիմադրություն, որի արդյունքում ոչնչացվել է:

Հուլիսի 10-ին ԼՂՀ և ՀՀ պետական սահմանահատվածում (Քարվաճառի ուղղությամբ) հակառակորդը հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձն էր ձեռնարկել: Հուլիսի 14-ին Քարվաճառում ավարտվել էր ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի վնասազերծման ուղղությամբ ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից իրականացվող գործողությունը, որի արդյունքում խմբի բոլոր անդամները գերեվարվել կամ ոչնչացվել էին։ Դիվերսանտների մոտ հայտնաբերված պարագաները վերջիններիս կողմից օգտագործվել են դիվերսիոն-հետախուզական և լրտեսական գործողությունների համար: Փաստի առթիվ հավաքագրված նախնական նյութերով, պետական սահմանն ապօրինի հատելու կապակցությամբ հարուցվել է քրեական գործ:

Շահբազ Ջալալ օղլի Գուլիևը և Դիլհամ Գարդաշխան օղլի Ասկերովը ձերբակալված ենև որպես խափանման միջոց է ընտրված կալանավորումը:

Ադրբեջանական կողմի նախաձեռնած գործողություններն աննախադեպ էին 1994 թվականից ի վեր: Տարեսկզբից արդեն գրանցվել է հրադադարի խախտման մոտ 18 հազար դեպք ադրբեջանական կողմից, այն դեպքում երբ 2013-ին տարվա ընթացքում այդ թիվը հասավ 13 հազարի: Հուլիսի 28-ից Ադրբեջանը դիվերսիոն և սադրիչ գործողությունների դիմեց հայ-ադրբեջանական սահմանին և Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ԶՈւ շփման գծում: Այդ գործողությունների արդյունքում հակառակորդի կորուստները 8-9 անգամ գերազանցեցին հայկական կոմիղ կորուստները:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---