Ադրբեջանցի իրավապաշտպանին ծեծել են բանտում

Ադրբեջանցի իրավապաշտպանին ծեծել են բանտում

PanARMENIAN.Net - Ադրբեջանցի իրավապաշտպան Լեյլա Յունուսի փաստաբանները հայտարարել են, որ իրենց դատապաշտպանը ծեծի է ենթարկվել կալանավայրում:

Ինչպես հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը, փաստաբանները հայտարարել են, որ սեպտեմբերի 23-ին Յունուսին տարել են ազատ բանտախուց, գցել են գետնին ու քաշքշել մազերից:

Ավելի վաղ Յունուսի փաստաբաններին թույլ չէին տվել հանդիպել իրենց պաշտպանյալին: Հսկիչները հայտարարել էին իրավաբան Հալիդ Բագիրովին, որ Յունուսը հիվանդ է և հրաժարվել է հանդիպել փաստաբանի հետ: Այն ժամանակ փաստաբանը ցանկացել է խոսել նրա հետ հեռախոսով, սակայն մերժում է ստացել:

Լեյլա Յունուսը ձերբակալվել է 2014-ի ամռանը ամուսնու՝ քաղաքագետ Արիֆ Յունուսի հետ: Նրանց Հայաստանի օգտին լրտեսելու մեղադրանք ներկայացվեց:

2013-ի հոկտեմբերին տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո Ադրբեջանի կառավարությունը քաղաքական ընդդիմադիրներին ու ակտիվիստներին ճնշելու արշավ սկսեց: Մի շարք օրենքներում ուղղումներ կատարվեցին ՈԿԿ գործունեության վերաբերյալ: 2014-ի կեսերին Ադրբեջանում կտրուկ աճեցին քաղաքական դրդապատճառներով ձերբակալությունները:Հուլիսի 30-ին Լեյլա Յունուսին ձերբակալեցին պետական դավաճանության, հարկերի վճարումից խուսափելու, ապօրինի ձեռնարկատիրության, փաստաթղթեր կեղծելու և խոշոր չափի խարդախության մեջ: Նրա ամուսնուն՝ Արիֆ Յունուսին ձերբակալեցին օգոստոսի 5-ին, երբ նրան մեղադրանք ներկայացվեց պետդավաճանության և խոշոր չափի խարդախության համար:

Լեյլա Յունուսը Բաքվի Խաղաղության ու ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն է, զբաղվում է քաղբանտարկյալների պաշտպանությաբ, ինչպես նաև Հայաստանի հետ երկխոսության հաստատման ու ժողովրդական դիվանագիտության նախաձեռնողներից է, ինչն էլ առիթ հանդիսացավ նրան պետական դավաճանության մեջ մեղադրելու համար:Ավելի վաղ Ազգային անվտանգությունը ձերբակալել է հայտնի լրագորղ Ռաուֆ Միրկադիրովին՝ Հայաստանի համար լրտեսելու մեղադրանքով: Նա այդ հանցագործությունն իբր կատարել է 2008-2009 թվականներին, հայերին կարևոր փաստաթղթեր հանձնելով Խաղաղության ու ժողովրդավարության ինստիտուտի կազմակերպած միջոցառման շրջանակում, որի ղեկավարն է Լեյլա Յունուսը: Ուստի, հավանաբար, Յունուսներին ցանկանում են մեղադրել մեղասակցության մեջ:

Վերջին տարիներին ձերբակալվել է առնվազն 40 լրագրող, քաղաքացիական և քաղաքական ակտիվիստներ ու իրավապաշտպաններ տարբեր շինծու մեղադրանքների հիման վրա:

Photo: Aziza Karimova
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---