Թուրքական ընկերությունը Երևանում բնակելի շենք է կառուցում. «300.000 մարդ սպասում է մեր տներին»30 սեպտեմբերի 2014 - 09:51 AMT PanARMENIAN.Net - Թուրքական շինարարական ընկերությունը Երևանում բնակելի շենք է կառուցում: Այս մասին հայտարարել է Համաշխարհային բանկի հետ համատեղ Աֆրիկայում խոշոր շինարարական նախագծեր իրականացրած թուրքական հայտնի «Օզթյուրքլեր հոլդինգի» գործադիր խորհրդի նախագահ Յուսուֆ Օզթյուրքը: Թուրք գործարարը նշել է, որ հետագայում նախատեսում է շինարարական ոլորտում ընդլայնել իր գործունեությունը Հայաստանում, հայտնում է թուրքական «Սաբահ» պարբերականը: «Ներկա պահին Երևանում սկսել ենք բնակելի շենքի շինարարություն: Առաջին թուրքերն ենք, որ աշխատում ենք այստեղ: Երկիրը փոքր է, բայց աներևակայելի հնարավորություններ կան: Փորձում ենք հիմնել հանրային բնակարանային կառավարման համակարգ: Ստացված եկամուտը պիտի ներդնենք նախագծի մեջ: Առաջին փուլի համար նախատեսոված է 5000 տուն, բայց ընդհանուր առմամբ մոտ 300 հազար մարդ է սպասում մեր տներին»,- ասել է Յուսուֆ Օզթյուրքը: PanARMENIAN.Net ի հետ զրույցում քաղաքաշինության նախարարությունից հայտնեցին, որ նման անունով որևէ կազմակերպություն Երևանում որևէ ծրագիր չի իրականացնում: Սակայն վերջնական պատասխան խոստացել են տրամադրել ավելի ուշ՝ քաղաքապետարանի համապատասխան բաժնի հետ հարցը պարզելուց հետո: Թուրքական «Օզթյուրքլեր հոլդինգ» ընկերությունը ծրագրել է քաղաքատիպ ավան կառուցել իսլամական սրբավայր Մեքքայի հարևանությամբ: Այն գլխավոր սրբատեղի Քաաբայից կլինի ընդամենը 2-3 կմ հեռավորության վրա և որպես բնակատեղի կկարողանա ծառայել ավելի քան 100.000 մարդու: Այն հիմնականում ուղղված է` սպասարկելու ամեն տարի Ինդոնեզիայից ահռելի քանակությամբ իսլամական ուխտավորների կարիքները: Հղումներ թեմայով. Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |