Հայազգի Էսաբելլա Դինգիզյանն ընտրվել է Շվեդիայի խորհրդարանի փոխխոսնակ30 սեպտեմբերի 2014 - 17:21 AMT PanARMENIAN.Net - Հայուհի Էսաբելլա Դինգիզյանը ընտրությունների արդյունքով դարձել է Շվեդիայի Ռիքսդագ՝ խորհրդարանի երրորդ փոխխոսնակ: Ռիքսդագի նախագահ է ընտրվել Ուրբան Ալինան: Առաջին փոխխոսնակ է դարձել Տոբիաս Բիլսթրեմը՝ Պահպանողականների կուսակցությունից: Երկրորդ փոխխոսնակ է Բյորն Սյոդերը: Էսաբելլա Դինգիզյանը 2006 թվականից Ռիքսդագի անդամ է: Նա եղել մշակույթի հարցերով հանձնաժողովի անդամ և նաև անդամակցել միշարք այլ ` այդ թվում` աշխատաշուկայի ու կրթության հանձնաժողովներին: Էսաբելլա Դինգիզյանը Ստոկհոլմի Վարչաշրջանի խորհրդի ընտրատարածքի պատգամավոր է: Ռիքսդագի փոխխոսնակները խորհրդարանի նախագահի հետ հերթականությամբ վարում են նիստերը, նաև ներկայացնում են Ռիքսդագը տարբեր մակարդակի հանդիպումներում: Նրանք ունենք գրեթե նույն լիազորություններն ու պարտականությունները, ինչ Ռիքսդագի խոսնակը: Փոխխոսնակների պաշտոնները տրվում են խորհրդարանում ներկայացված կուսակցություններին` ըստ նրանց ներկայացվածության: Հատկանշական է, որ այն խմբակցությունը, որից ընտրվել է խորհրդարանի խոսնակը, չի կարող փոխխոսնակի թեկնածու առաջադրել: Շվեդիայում ապրում է մոտ 15 հազար հայ: 2010-ին Շվեդիան ճանաչել է Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ․ Բերքաբերից 1540 մ հյուսիս-արևելք պայթեցում է կատարվել Նախարորությունը նախապես հայտնել էր պայթյունի մասին Փաշինյանը՝ Բլինքենին․ Ամեն ինչ կարվի Տավուշի գյուղերի լեգիտիմ մտահոգությունները հասցեագրելու համար Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգի հարցեր Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը |