Թուրք պատգամավոր. Անկարան անում է իրենից կախված ամեն ինչ սահմանների բացման համար 7 հունիսի 2006 - 17:08 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան ցանկանում է, որ Հայաստանի հետ սահմանը բացվի, լրագրողների հետ ունեցած զրույցում հայտարարել է իրավական ու քաղաքական հարցերով ՍԾՏՀ ԽՎ անդամ, Թուրքիայի հանրապետական ժողովրդական կուսակցության անդամ, պատգամավոր Մեխմետ Սեւիգենը: Նրա խոսքերով, Թուրքիան, իր կողմից, անում է իրենից կախված ամեն ինչ, եւ Հայաստանը, իր հերթին, պետք է բոլոր անհրաժեշտ քայլերը կատարի: «Հայաստանը պետք է հետեւի ՄԱԿ-ի բանաձեւին եւ ազատի Ադրբեջանի օկուպացված տարածքները»,- հայտարարել է Սեւիգենը: Անդրադառնալով Թուրքիայի կողմից 1915 թվականի Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցին` Սեւիգենը հայտարարեց, որ «1915 թվականի իրադարձությունները ցեղասպանություն չեն եղել, այլ եղել են ասյպես կոչված ցեղասպանություն»: «Հայաստանը պետք է հրաժարվի այդ իրադարձությունները ցեղասպանություն ճանաչելուց: Այդ հարցով պետք է զբաղվեն պատմաբանները: Թուրքիան բացել է Օսմանյան Կայսրության շրջանի բոլոր արխիվները եւ հրավիրել է բոլոր հետաքրքրված պատմաբաններին: Երբ ամեն բան պարզվի, մենք կտեսնենք, որ ամեն ինչ այնպես չէ, ինչպես այսօր ասում են քաղաքական գործիչները»,- հայտարարել է Սեւիգենը, հայտնում է Regnum-ը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Փաշինյան․ Ալմաթիի հռչակագիրը խաղաղության պայմանագրում ներառելու հարցը կքննարկվի մայիսի 10-ին Վարչապետին հացրել են, թե ինչո՞ւ Բաքուն չի համաձայնում Ալմաթիի հռչակագիրը ներառել նաև խաղաղության պայմանագրում Բայրամովը ՀՀ հետ հարաբերությունների կարգավորումը քննարկել է ԵԱՀԿ գործող նախագահի հետ Կողմերը մտքեր են փոխանակել երկկողմ և տարածաշրջանային այլ հարցերի շուրջ Պետդեպի խոսնակը հրաժարվել է մեկնաբանել ԱՄՆ դեսպանի այցը Շուշի Նա չի մեկնաբանել նաև Ալմաթիում կայանալիք ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը Միրզոյան. Այդ «պինգ-պոնգ դիվանագիտությամբ» արդեն հաջողվել է համաձայնության գալ բազմաթիվ հարցերի շուրջ Նա նաև զգուշավոր լավատեսություն է հայտնել առաջիկայում Ալմաթիում սպասվող բանակցությունների առումով |