«Բիլայնը» հայտ է ներկայացրել «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերը ձեռք բերելու համար 7 հունիսի 2006 - 19:45 AMT PanARMENIAN.Net - «Վիմպելկոմ» ընկերության մամլո ծառայության ղեկավար Յուլիա Օստրոուխովան հաստատել է, որ ռուսաստանյան «Բիլայն» բջջային օպերատորը հայտ է ներկայացրել «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 90%-ի վաճառքի «մրցույթի առաջին փուլին մասնակցելու համար»: «Առաջարկի բոլոր մանրամասները գաղտնի են` կողմերի փոխադարձ համաձայնությամբ: Լրացուցիչ տեղեկություններ կհաղորդենք մրցույթի արդյունքների ամփոփումից հետո», - ասել է Յուլիա Օստրոուխովան, հայտնում է Մեդիամաքսը: AFX Europe գործակալությունը հայտնում է, որ OTE հունական ընկերությունը, որին պատկանում է «ԱրմենՏելի» բաժնետոմսերի 90 տոկոսը, ստացել է «ԱրմենՏելի» բաժնետոմսերի գնելու 8 հայտ:«Բիլայնից» բացի, «ԱրմենՏելի» բաժնետոմսերը ձեռք բերելու ցանկություն է հայտնել նաեւ «Սիստեմա» ընկերությանը պատկանող ռուսաստանյան MTS բջջային օպերատորը, նաեւ «Ռոստելեկոմ» ընկերությունը: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել Զաքարյան․ Չեմ ճանաչում երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության երաշխիք համարի սահմանին տնկած սյունը Նա նշել է, որ սա «բոլոր հարցերում խորը կախվածության մեջ գցելու թշնամական գործընթաց է» |