Հալեպի հայկական թաղամասում դարձյալ պայթյուններ են հնչել. Հայեր են վիրավորվել 2 հոկտեմբերի 2014 - 11:47 AMT PanARMENIAN.Net - Հալեպի հայկական Նոր Գյուղ թաղամասում հոկտեմբերի 1-ին դարձյալ պայթյուններ են հնչել: Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ կեսօրին մոտ Ազգային Զավարյան վարժարանի ուղղությամբ զինյալ ահաբեկչական խմբավորումները գազի տակառ են արձակել, որի հետևանքով մի արաբ երիտասարդ է մահացել և հայեր են վիրավորվել` Շ. Շահինեան և Ա.Սոլաքեան: Վիրավորների վիճակը, ըստ «Գանձասարի», կայուն է: Հալեպի Նոր Գյուղ հայաբնակ թաղամասի վերջին հրթիռակոծություններից մեկի ժամանակ օգոստոսի 9-ին զոհվել էին Մելքոն Պալյանը, նրա եղբայր Ժիրայր Պալյանը և Հարություն Սարգսյանը: Կային նաև վիրավորներ: Օգոստոսի 9-ի հրթիռակոծությունը նաև մեծ նյութական վնաս էր պատճառել: Հունիսին Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA) նախաձեռնեց #SaveAleppo արշավը: Սիրիական այդ քաղաքի հայ բնակչությունը, որը քաղաքի բնակիչների մեկ չորրորդն է կազմում, վերջին օրերին գնդակոծվում է զինյալ խմբավորումների կողմից, որոնք քաղաքը վերածել են աղետի գոտու: ANCA-ն կոչ է անում հեռաձայնել կամ գրել նախագահ Օբամային և կոչ անել անհապաղ միջամտել. առաջինը, դադարեցնել Հալեպի քրիստոնեական թաղամասերի ռմբակոծությունները, երկրորդը՝ ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի նա բացի Եփրատի ջրերի հոսքը դեպի Սիրիա, և երրորդը՝ պատասխանի վերջապես ANCA-ի հարցմանը Քեսաբի վրա Թուրքիայի հարձակման դերի մասին: Եվրոպայի Հանուն արդարության ու ժողովրդավարության հայկական դաշինքը (EAFJD) բաց նամակ է հրապարակել, հասցեագրված Եվրամիության արտաքին գործերի ներկայացուցչին՝ կոչ անելով միջոցներ ձեռնարկել կասեցնելու համար Նոր Գյուղի հայ բնակչության բնաջնջումը: Քաղաքացիական պատերազմը Սիրիայում շարունակվում է արդեն 3 տարի: Ըստ ՄԱԿ-ի, այդ ընթացքում զոհվել է մոտ 125 հազար մարդ, 2 միլիոնը փախստական է դարձել, ևս 4 միլիոնը՝ ներքին տեղահանված անձիք են: Այժմ պայքար է գնում ինչպես կառավարական ուժերի ու ընդդիմության, այնպես էլ իսլամիստական խմբավորումների ներսում: Իսլամիստների նպատակն է ստեղծել շարիաթի օրենքներով ապրող պետություն: Հայերը Սիրիայում հիմնականում բնակվում են Հալեպում ու Դամասկոսում: Մինչ պատերազմը սիրիահայ համայնքը հասնում էր 80 հազարի: Այժմ շուրջ 10 հազար սիրիահայեր հաստատվել են Հայաստանում, 5 հազարը՝ Լիբանանում: 2,5 տարում Սիրիայում մոտ 100 հայ է զոհվել: Photo: Kantsasar Հղումներ թեմայով. Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Վարչապետի աշխատակազմում անհեթեթ են անվանել Բագրատ սրբազանի՝ ՔՊ բարձրաստիճան անդամների` իրենց միանալու հայտարարությունը «Անհեթեթ է անդրադառնալ նման հարցադրմանը»,–ասել են աշխատակազմից |