Ստեփանակերտ. Մաքսակետի բացումը ՀՀ և ԼՂՀ միջև բացառվում է

Ստեփանակերտ. Մաքսակետի բացումը ՀՀ և ԼՂՀ միջև բացառվում է

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանն արտաքին և ներքին օրակարգին վերաբերող մի շարք հարցերի է անդրադարձել Արցախի պետական համալսարանի ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպմանը:

Ըստ ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, մասնավորապես, անդրադարձ է կատարվել Հայաստանի Հանրապետության և ԼՂՀ միջև սահմանակետի հնարավոր տեղադրման հարցին Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության լույսի ներքո: Արամ Հարությունյանը, մասնավորապես, հայտարարել է. «Առաջինը՝ բացառվում է մաքսակետ ունենալ ԼՂՀ և ՀՀ միջև: Ի դեպ, կան մարդիկ, ովքեր ներկա հսկիչ կետերը շփոթում են մաքսակետերի հետ, այնինչ դրանց գործառույթն ուղևորափոխադրումներն ու ապրանքաշրջանառությունը վերահսկելն է: Երկրորդ՝ անհնար է մաքսակետ ունենալ, քանի որ դա նշանակում է սահմանի վերահսկողություն սահմանապահների կողմից, իսկ ԼՂՀ և ՀՀ-ի միջև առկա են տասնյակ ճանապարհներ, որոնց հսկողությունը տեխնիկապես անհնար է»,-ասել է Հարությունյանը:

Հայաստանի և ԼՂՀ միջև մաքսային հսկողության հարցն առաջ եկավ Մաքսային միությանը և Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու Հայաստանի որոշման հետ միասին: Հարցն արծարծվեց, այդ թվում նաև Ղազախստանի նախագահի կողմից մայիսի 29-ին Աստանայում Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիստում: Նազարբաևն առաջարկեց Հայաստանին միանալ ԵՏՄ-ին առանց Լեռնային Ղարաբաղի, այսինքն այն սահմանների շրջանակներում, որոնք ճանաչված են ՄԱԿ կողմից և հայտնել է, որ Ղազախստանի, Բելառուսի ու Ռուսաստանի նախագահները նամակ են ստացել Իլհամ Ալիևից համապատասխան խնդրանքով: ՀՀ և ԼՂՀ միջև հնարավոր մաքսակետի շուրջ տարաձայնությունների պատճառով Հայաստանի միացումը ռուսաստանյան ինտեգրացիոն միություններին մշտապես հետաձգվում է: Նախատեսվում է, որ Հայաստանը կմիանա ԵՏՄ-ին 2015-ի հունվարի 2-ին:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---