8 հունիսի 2006 - 14:23 AMT
Հայաստանի նախագահը շնորհավորել է ՌԴ դեսպանատան աշխատակիցներին Ռուսաստանի օրվա կապակցությամբ
ՌԴ ազգային տոնի` Ռուսաստանի օրվա առթիվ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այցելել է Հայաստանում ՌԴ դեսպանություն, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Իր շնորհավորական ուղերձում Ռ.Քոչարյանը կարեւորել է հայ-ռուսական ռազմավարական գործընկերության ամրապնդումն ու փոխշահավետ համագործակցության ընդլայնումը: