Նինա Խաչիկյանը՝ Հարավարևելյան Ասիայի երկրների ընկերակցությունում ԱՄՆ դեսպան

Նինա Խաչիկյանը՝ Հարավարևելյան Ասիայի երկրների ընկերակցությունում ԱՄՆ դեսպան

PanARMENIAN.Net - Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման Նինա Խաչիկյանին նշանակել է ԱՄՆ դեսպան Հարավարևելյան Ասիայի երկրների ընկերակցությունում՝ ԱՍԵԱՆ-ում (Association of SouthEast Asian Nations):

Նախագահը Խաչիկյանի թեկնածությունն առաջադրել էր դեռևս մայիսի 15-ին: Սեպտեմբերի 19-ին Նինա Խաչիկյանի թեկնածությունը հաստատվել է, իսկ արդեն հոկտեմբերի 2-ին նա ստանձնել է պաշտոնը:

Խաչիկյանն Ասիայում ամերիկյան քաղաքականության գծով մասնագետ է, աշխատել է «Ամերիկյան առաջադիմության կենտրոն»-ում, եղել է նաև Սպիտակ տանը ազգային անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալի օգնական (1998-1999): Նա ավարտել է Սթենֆորդի համալսարանը:

Նինա Խաչիկյանի նոր նստավայրը գտնվում է Ինդոնեզիայում, նա պատասխանատու է Հարավարևելյան Ասիայի 10 ամենաազդեցիկ երկրների հետ հարաբերությունների համար, իսկ նոյեմբերին նախագահ Օբամայի ընկերակցությամբ կմասնակցի ԱՍԵԱՆ-ի անդամ երկրների հանդիպմանը, հայտնում է:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---