8 հունիսի 2006 - 19:35 AMT
Մինչեւ տարվա վերջ Եվրահանձնաժողովը կհրապարակի Հարավային Կովկասի երկրների վերաբերյալ առաջին զեկույցը
Մինչեւ տարվա վերջ Եվրահանձնաժողովը կհրապարակի Հարավային Կովկասի երկրներում (Հայաստան, Ադրբեջան եւ Վրաստան) գրանցված առաջընթացների վերաբերյալ առաջին զեկույցը Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում: Այդ մասին հայտնել է ԵՄ հարեւանության քաղաքականության սեկտորային համակարգման միության ղեկավար Անդրեաս Խերդինան: Նրա խոսքերով, մինչեւ 2006 թվականի վերջ նաեւ կավարտվի հարեւանության քաղաքականության միջոցառումների V ծրագրի իրականացումը: