Flex-ում ՌԴ քվոտան կբաժանվի Հայաստանի, Ուկրաինայի, Վրաստանի ու Մոլդովայի միջև

Flex-ում ՌԴ քվոտան կբաժանվի Հայաստանի, Ուկրաինայի, Վրաստանի ու Մոլդովայի միջև

PanARMENIAN.Net - Դպրոցականների փոխանակման Flex ծրագրից դուրս գալու Ռուսաստանի որոշման հետևանքով ավելացել են մյուս հետխորհրդային երկրների համար նախատեսված քվոտաները:

Ըստ New York Times-ի, Ռուսաստանի համար նախատեսված թափուր տեղերը կտան Հայաստանին, Ուկրաինային, Մոլդովային ու Վրաստանին: Ընդհանուր առմամբ ծրագրին մասնակցել է 240 ռուսաստանցի դպրոցական: Տեղերի կեսը կհատկացնեն ուկրաինացի երեխաներին, մյուսները կբաժանեն մյուս երկրների միջև:

Դպրոցականների փոխանակման Flex ծրագիրը կասեցվեց Ռուսաստանում, երբ մասնակիցներից մեկը որոշեց տուն չվերադառնալ: 2014-ի սեպտեմբերի ավարտին ՌԴ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Տեֆտը հայտնեց, որ Մոսկվան իրազեկել է ծրագիրը կասեցնելու մասին: «Նա նշել է, որ երկու տասնամյակում ծրագրով շուրջ 8 հազար ռուսաստանցի երեխա է այցելել ԱՄՆ, նրանք ապրել են ամերիկյան ընտանիքներում, սովորել են դպրոցում, հնարավորություն են ունեցել առնչվելու ամերիկյան կյանքին մեկ ուսումնական տարվա ընթացքում»,-հայտարարել էր այն ժամանակ դեսպանը:

Ըստ ՌԴ նախագահին կից մարդու իրավունքների գծով լիազորված Պավել Աստախովի, ԱՄՆ-ում ծրագրի շրջանակում սովորող դպրոցականներից մեկի համար խնամակալություն էր ձևակերպվել և նա մնացել էր ամերիկացիների միասեռական ընտանիքում, չնայած որ երեխան մայր ունի Ռուսաստանում: Տղան ԱՄՆ դատարանից թույլտվություն էր ստացել չափահասության վաղաժամ գրանցման համար, ինչը զրկում է նրա ծնողներին երեխայի վերադարձը հայրենիք պահանջելու իրավունքից, հայտնել է ՌԻԱ Նովոստին:

ՌԴ իշխանությունները խոստանում են, որ միջադեպը լուրջ քննության առարկա կդառնա: «Մենք բախվել ենք միանգամայն անսպասելի իրավիճակի հետ, երբ երկիրը փաստացի խոչընդոտում է երեխայի մեկնելուն հայրենիք: Այս հարցի վերաբերյալ շատ լուրջ հետաքննություն կանցկացվի»,-մասնավորապես հայտարարել է փոխվարչապետ Օլգա Գոլոդեցը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---