9 հունիսի 2006 - 14:43 AMT
ՀՀ ՊՆ ղեկավարը պաշտոնական այցով կմեկնի Բելգիա եւ Լիտվա
Հունիսի 12-13-ը Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով կմեկնի Բելգիայի Թագավորություն: Հունիսի 14-ին պատվիրակությունը կլինի ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, 15-16-ին` Լիտվայի Հանրապետություն: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին հաղորդել Հայաստանի պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը, Բելգիայի Թագավորություն կատարելիք պաշտոնական այցի շրջանակներում նախատեսվում են հանդիպումներ Բելգիայի պաշտպանության նախարարի եւ պաշտպանության շտաբի պետի հետ, այցելություն Բելգիայի ռազմական թագավորական դպրոց: Հունիսի 14-ին պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը կմասնակցի Հյուսիսատլանտյան խորհրդի նիստին, ուր կքննարկվի Հայաստան-ՆԱՏՕ անհատական գործընկերության գործողության ծրագրի իրականացման ընթացքը: Լիտվա կատարելիք այցի շրջանակներում պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը կհանդիպի Լիտվայի Հանրապետության նախագահի, պաշտպանության նախարարի, խորհրդարանի ազգային անվտանգության եւ պաշտպանության հանձնաժողովի նախագահի հետ, կայցելի զինվորական ստորաբաժանումներ: