Ներդրողներն ավելի են վստահում ՀՀ բանկերին. Ամերիաբանկն ու FMO-ն $20 մլն գործարք են կնքել

Ներդրողներն ավելի են վստահում ՀՀ բանկերին. Ամերիաբանկն ու FMO-ն $20 մլն գործարք են կնքել

PanARMENIAN.Net - Ամերիաբանկը և Նիդերլանդերի զարգացման ֆինանսական ընկերությունը (FMO) հոկտեմբերի 9-ին ՀՀ բանկային համակարգի պատմության մեջ աննախադեպ գործարք կնքեցին` ստորագրելով 20 մլն ԱՄՆ դոլարի փոխարկելի ստորադաս փոխառության պայմանագիր:

Առաջին անգամ է, որ հայկական բանկը փոխարկելի ստորադաս փոխառնություն է ներգրավում միջազգային ֆինանսական կազմակերպությունից, ինչը, ըստ Կոնտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանի, հայկական բանկային համակարգի հանդեպ միջազգային ներդրողների աճող վստահության խոսուն ապացույց է:

«Ամերիաբանկը մեր ֆինանսական համակարգի կարևորագույն մասնակիցներից է, որը մշտապես աչքի է ընկել ցուցանիշների արագ աճի տեմպերով: Մեր ֆինանասական համակարգի ամենահին, միևնույն ժամանակ` ամենաերիտասարդ բանկերից մեկն է, և 5 տարվա ընթացքում աճն իրոք տպավորիչ է»,- նշեց Երիցյանը` հավելելով, որ հայաստանյան բանկային համակարգի համար տվյալ գործարքը երկու հատկանշական առանձնահատկություն ունի.

«Մեկը, որ գործ ունենք լուրջ միջազգային ֆինանսական ընկերության հետ, և երկրորդը` կապիտալի համալրման նորարարական գործիք է ներկայացվում` փոխարկելի ստորադաս փոխառության»:

FMO-ն հոլանդական զարգացման բանկ է: Այն խթանում է մասնավոր հատվածի կայուն աճը զարգացող երկրներում` ներդրումներ կատարելով հեռանկարային ձեռնարկություններում: FMO-ի ուշադրության կենտրոնում է զարգացումը խթանող երեք ոլորտ` ֆինանասական հաստատությունները, էներգետիկան և գյուղատնտեսությունն ու սննդի արդյունաբերությունը: Ըներության ներդրումային պորտֆելն ավելի քան 6,6 մլրդ եվրո է:

FMO-ի և Ամերիաբանկի գործակցությունը սկսվել է դեռ 2009-ին, երբ շրջակա միջավայրի և սոցիալական ռիսկերի կառավարման համակարգի հաջող ներդրման շնորհիվ Ամերիաբանկն առաջին անգամ ստացել է տոկոսադրույքի իջեցում: Ամերիաբանկը FMO-ին առաջարկել է հասարակ և փոխարկելի ստորադաս վարկերի համակցության միջոցով համալրելբանկի կապիտալը, ինչը հնարավորություն կտա ընկերությանը փոխարկումից հետո դառնալ բանկի բաժնետեր և սատարել Ամերիաբանկին` միջազգային կապիտալի շուկաներ դուրս գալու իր միջնաժամկետ նկրտումներում:

FMO-ն կնքել է գործարքը` բարձր գնահատելով Ամերիաբանկի բացառիկ բաժնետիրական կառուցվածքը, կորպորատիվ կառավարման մակարդակը և կարևորելով շարունակաբար աճող ֆինանսական ցուցանիշները` դրանով իսկ աջակցելով բանկին իր առաջիկա ռազմավարական նպատակների իրականացման գործում որպես կարևոր գործընկեր: Կապիտալի փոխարկվող այս երկարաժամկետ փոխառնությունը կարող է էապես խթանել բանկի զարգացումը` նպաստելով վարկային պորտֆելի հետագա աճին:

Այս գործարքի շնորհիվ FMO-ին հնարավորություն է ընձեռվում միջոցներ տրամադրել առաջատար հայկական բանկին` աջակցելով բանկի ղեկավար անձնակազմին և ամրապնդելով երկարաժամկետ գործակցության հիմքերը բանկի զարգացման հաջորդ փուլում:

«Մենք հպարտ ենք շահավետ գործընկերություն ծխավալել Ամերիաբանկի հետ և կշարունակենք Հայաստանի բանկային համակարգը պատասխանատու և կայուն ձևով զարգացնելու ուղղությամբ մեր համատեղ աշխատանքը»,- նշեց FMO-ի գլխավոր տնօրեն Նանո Կլեյտերպը:

Իսկ Նիդերլանդների զարգացման ֆինանսական ընկերության Ներդրումների և առաքելության տնօրեն Ռուուրդ Բրովերն էլ հավելեց, թե իր համար հատկապես կարևոր է, որ պայմանագիրը կնքվում է «Գաֆէսճեան թանգարան» արվեստի կենտրոնի «Խանջյան» սրահում` Հայաստանի պատմությունը ներկայացնող կտավների ֆոնին, նշելով, որ 4-րդ կտավը վստահաբար պետք է ներկայացներ Հայաստանի տնտեսական վերելքը 21-րդ դարում:

Ամերիաբանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանի խոսքով` գործարքը լրացուցիչ ֆինանասական աճի հնարավորություն է ընձեռում.

«Մենք շատ ուրախ ենք աժանանալ FMO-ի վստահությանը և հուսով, որ մեր սերտ գործակցությունը կշարունակվի տարիներ ի վեր, իսկ համատեղ ջանքերն օգուտ կբերեն ոչ միայն մեր կազմակերպություններին, այլև ՀՀ ամբողջ բանկային համակարգին»:

Հանեսյանը ներկայացրեց գործարքի էությունը. մանսավորապես, այս 20 մլն-ից 12,5 մլն-ը փոխարկելի մասն է, որը 2015-ի հունվարի 1-ից հետո կարող է փոխարկվել կապիտալի:

«Այս 20 մլն-ն առնվազն հնարավորություն կտա ևս 100 մլն դոլարով ավելացնել մեր բանկի վարկային ներդրումները»,- մանրամասնեց Արտակ Հանեսյանը:

FMO-ի և Ամերիաբանկի միջև կնքված 20 մլն ԱՄՆ դոլարի ստորադաս փոխառության պայմանագիրն ամուր հիմք է ստեղծում այս երկու կազմակերպությունների գործընկերության և գործակցության հաջորդ փուլի համար:

«Ամերիա» ընկերությունների խումբը հայաստանյան շուկայում ամենաարագ զարգացող ֆինանսական խմբերից մեկն է բանկային և խորհրդատվական ծառայությունների ոլորտում: «Ամերիա» ընկերությունների խումբն իր կողմից առաջարկվող խորհրդատվական և ֆինանսական ծառայությունների փաթեթի միջոցով համալիր աջակցություն է ցուցաբերում Հայաստանի և տարածաշրջանի սոցիալ-տնտեսական և բիզնես ոլորտներում գործող կազմակերպություններին և անհատներին:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---