ԵՏՀ ղեկավար. Ընդհանուր սահմանի բացակայությունը ՀՀ և ԵՏՄ միջև խնդիր չի առաջացնի11 հոկտեմբերի 2014 - 15:03 AMT PanARMENIAN.Net - Ընդհանուր սահմանի բացակայությունը Հայաստանի և Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) միջև խնդիր չի առաջացնի, կարծում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) ղեկավար Վիկտոր Խրիստենկոն: «Մեք խոսում ենք սովորական սահմանի մասին, երբ խոսք է գնում ապրանքների մասին: Բայց չէ որ Եվրասիական միությունն ազատության չորս աստիճան է: Դրանք են՝ ապրանքները, ծառայությունները, կապիտալները, աշխատուժը: Վերջին երեք գործոնների համար սահմանի նշանակությունը գնալով նվազում է: Ուստի ոչ մի խոչընդոտ ինտեգրման համար սահմանի բացակայությունը չի առաջացնի»,-հայտարարել է Խրիստենկոն: Նա նաև նշել է, որ ֆինանսական ծառայություններից շատերը էլեկտրոնային են, վիրատուալ, ինչը նույնպես դյուրին է դարձնում Հայաստանի ինտեգրումը ԵՏՄ-ին, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Հոկտեմբերի 10-ին Մինսկում ընթացող Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում ստորագրվել է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին Հայաստանի միանալու մասին պայմանագիրը: Ինտրիգը պահպանվեց մինչև վերջ. Մաքսային միությանն անդամակցելու մտադրության մասին Հայաստանը հայտարարեց 2013-ի սեպտեմբերին: Նախատեսվում էր, որ արդեն 2014-ի մայիսին Երևանը ՌԴ, Բելառուսի և Ղազախստանի հետ կստորագրի ԵՏՄ մասին պայմանագիրը: Սակայն Հայաստանի անդամակցումը միությանը ձգձգվում է Հայաստանի ու ԼՂՀ միջև մաքսային հսկողության հարցի պատճառով: Այդ մասին խոսեց նաև Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը մայիսի 29-ին Աստանայում Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիստում: Նազարբաևն առաջարկեց Հայաստանին միանալ Եվրասիական միությանն առանց Լեռնային Ղարաբաղի, ՄԱԿ-ի ճանաչած սահմաններում և հայտնեց, որ Ղազախստանի, Բելառուսի և Ռուսաստանի նախագահները նամակ են ստացել Իլհամ Ալիևից համապատասխան խնդրանքով: Արդյունքում պայմանագրի ստորագրումը մի քանի անգամ հետաձգվել է: Ելույթ ունենալով Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիստում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանի անդամակցությունն իր յուրահատկությունն ունի՝ ընդհանուր սահմանի բացակայությունը ԵՏՄ մյուս անդամների հետ: «Սակայն, մենք վստահ ենք, որ դա չի խանգարի Հայաստանի ինտեգրմանը կանոնակարգման, տրանսպորտի, էներգետիկայի, հեռահաղորդակցությունների, ֆինանսների միասնական համակարգերին, որոնք ձևավորվում են ընդհանուր տնտեսական տարածքում: Մեզ համար ակնհայտ է, որ միասին մենք տնտեսապես ավելի ուժեղ ենք, և մեզ համար ավելի հեշտ է արձագանքել գլոբալ մարտահրավերներին: Եվրասիական միությունը խոշորոգույն տնտեսակսն միավորում է աշխարհագրական առումով: Մենք վստահ ենք, որ Միությունը հսկայական չիրագործված ներուժ ունի իր դիրքերը աշխարհի տնտեսական քարտեզում ամրապնդելու համար»,-ասել է նա: Photo: News.headline.kz Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |