Առէկսիմբանկն ուսանողական վարկեր է տրամադրում. Յուրաքանչյուրն ունի կրթության իրավունք

Առէկսիմբանկն ուսանողական վարկեր է տրամադրում. Յուրաքանչյուրն ունի կրթության իրավունք

PanARMENIAN.Net - Ուսանողների վարրկավորման պետական ծրագրի իրագործման մեկնարկից ի վեր «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն արդեն վարկեր է տրամադրել մի շարք բուհերի ուսանողներին:

Ուսանողների վարրկավորման պետական ծրագիրը ՀՀ Կառավարության կողմից ներդրվել է 2013թ. գարնանը: «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն ծրագրին է միացել 2013թ. ամռանը, իսկ արդեն սեպտեմբերին Բանկը տրամադրել է առաջին վարկերը:

«21-րդ դարում յուրաքանչյուր երիտասարդ իրավունք ունի ստանալ կրթություն, սակայն դա բոլորին հասանելի չէ: Ուստի ողջունելի է, որ մեր պետությունը նախաձեռնել է երկրի ԲՈՒՀ-երում ուսման վարկավորման ծրագիրը», - հայտնեց Մանրածախ վարկավորման բաժնի գլխավոր մասնագետ՝ Էդուարդ Կարապետյանը: «Ծրագրի մեկնարկից առ այսօր մենք վարկեր ենք տրամադրել Հայաստանի Ճարտարագիտական, Գյուղատնտեսական և Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանների ուսանողներին»: Որոշ բանկեր նախկինում էլ են տրամադրել ուսանողական վարկեր սեփական միջոցներից, սակայն ավելի վատ պայմաններով, քան այսօր առաջարկում է պետությունը: Այս ծրագիրը սուբսիդավորում է անգամ վարկի սահմանված տոկոսադրույքը: Օրինակ՝ եթե ուսանողը գերազանցիկ է, ապա պետության մասնաբաժինը վարկի տոկոսադրույքում աճում է մինչև 3%, մյուսների դեպքում՝ 2%: Ինչպես երևում է, լավ ուսումը իր մեջ նույնպես կրում է որոշակի նյութական խթան:

Է.Կարապետյանը կարևորեց մեկ էական խնդիր` կապված վարկի ձևակերպման հետ, այն է` վարկի դիմաց երաշխավորների ընտրությունը: Ուսանողական վարկի ձևակերպման պահին երաշխավորը չպետք է ունենա սեփական խոշոր վարկեր: «Օրինակ՝ եթե դուք ցանկանում եք ստանալ ուսանողական վարկ ձեր երեխայի ուսման համար, սակայն արդեն ունեք գործող վարկ, ապա վարկի գծով վճարումները չպետք է գերազանցեն ձեր աշխատավարձի 40%-ը, և բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի առկայության դեպքում վարկը կտրամադրվի 1-2 օրում»:

Է.Կարապետյանի խոսքերով` մյուս սպառողական վարկերի համեմատ ուսանողական վարկը քիչ ռիսկային է: «Մեր երեխաների կրթության և զարգացման մեջ կատարված ներդրումները կարևորագույներից են, և հետագայում դրանք անկասկած կփոխհատուցվեն»:

Հիշեցնենք, որ Ուսանողների վարկավորման պետական ծրագրի համաձայն վարկերը տրամադրվում են 16-ից 30 տարեկան ՀՀ ուսանող քաղաքացիներին` բակալավրիատում կամ մագիստրատուրայում ուսման վճարման համար: Վարկի առավելագույն ժամկետն է 10 տարի, ընդ որում` առաջին 4 տարին ուսանողը մարում է միայն վարկի տոկոսագումարը: Ուսումնառության ավարտից հետո կատարվում են վարկի մայր գումարի և տոկոսագումարների հավասարաչափ մարումներ: Վարկի տոկոսադրույքը կազմում է տարեկան 12%, որտեղ տոկոսները հաշվարկվում են վարկի մայր գումարի մնացորդի վրա: Վարկի առավելագույն գումարը կազմում է 1,800,000 ՀՀ դրամ, ընդ որում` յուրաքանչյուր տարվա գումարը կազմում է 450,000 ՀՀ դրամ: Հարկ է նշել, որ ուսանողական վարկերը տրամադրվում են առնվազն 2 անձի երաշխավորությամբ, որոնք պետք է լինեն ամսական կայուն եկամուտ ունեցող ՀՀ քաղաքացի և/կամ իրավաբանական անձ, ընդ որում` երաշխավորներից առնվազն մեկը պետք է հանդիսանա ուսանողի ծնողը, նույնիսկ եթե նա չի աշխատում (որպես երրորդ երաշխավոր` զրոյական եկամտով):

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---