Գերմանիայում բարձրագույն կրթություն ստանալը դարձել է անվճար` նաև հայերի համար14 հոկտեմբերի 2014 - 17:41 AMT PanARMENIAN.Net - Գերմանիայում սովորելու հիանալի հնարավորություն է ընձեռվում բոլոր ցանկացողներին` ամբողջ աշխարհից: 2014/2015 նոր ուսումնական տարվանից սկսած Գերմանիայի ամբողջ տարածքում բարձրագույն կրթությունը դարձել է անվճար: Համբուրգի գիտության հարցերով կոմիտեի սենատոր Դորոտեա Շտապելֆելդը վճարովի կրթությունն անվանել է «սոցիալական անարդարություն», Time-ին հղումով գրում է Habrahabr.ru կայքը: Նա կարծում է, որ Գերմանիայի երիտասարդությանն անվճար կրթվելու ու բարձրագույն կրթության հնարավորություն ընձեռելը պետք է իշխանության համար գերխնդիր դառնա: Մեզ համար այս նորությունը կարևոր է այնքանով, որ նոր օրենքը տարածվում է նաև արտասահմանցի ուսանողների վրա: Այն ակտիվ սկսել են քննարկել հատկապես ամերիկացիները, ում համար բարձրագույն կրթության գինը վաղուց ազգային խնդիր է դարձել: Կա մի բայց. Գերմանիայում սովորելու համար հիմնականում անհրաժեշտ է սահուն տիրապետել գերմաներենին: Թեև կան նաև անգլերենով սովորելու տարբերակներ. այստեղ ևս ընտրությունը բավական լայն է: Գերմանիայում ուսման վարձը նախկինում էլ բարձր չէր` 600 եվրո կիսամյակի համար: ՀՀ կրթության և գիտության նախարարությունից PanARMENIAN.Net ին հայտնեցին, որ Հայաստանի քաղաքացիները հնարավորություն ունեն մեկնելու Գերմանիա սովորելու ինչպես ԴԱԱԴ կազմակերպության միջոցով, այնպես էլ բուհերի միջև գործակցության շրջանակում և անձնական նախաձեռնությամբ: Նախարարությունում չեն տիրապետում Գերմանիայում ներկայումս սովորող հայ ուսանողների վերաբերյալ ամփոփ տեղեկատվության: Միջպետական գործակցության շրջանակում Գերմանիայում ուսանելու հիմնական միջոցը գերմանական ԴԱԱԴ (DAAD) կազմակերպությունն է: Ուշագրավ Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու «Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են գյուղերի միջև ԽՍՀՄ ժամանակներում եղած սահմանները Նշվում է, որ Ադրբեջանի սահմանապահներն ավելի են մոտենալու Կիրանցին և Ոսկեպարին, «բայց նրանց բաժանելու է սահմանազատված պետական սահման» Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմաթիի 1991թ. հռչակագրով |