ԱՊՀ սահմանապահները տեղեկություն կփոխանակեն սահմաններին իրավիճակի մասին

ԱՊՀ սահմանապահները տեղեկություն կփոխանակեն սահմաններին իրավիճակի մասին

PanARMENIAN.Net - ԱՊՀ երկրների սահմանապահ ծառայությունները տեղեկատվության փոխանակման միասնական ավտոմատացված համակարգ են ձևավորել, հոկտեմբերի 15-ին լրագրողներին է հայտնել ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Մանիլովը:

«ԱՊՀ շրջանակում Հրամանատարների խորհուրդն ամենաբարձր մակարդակով որոշում էր կայացրել տեղեկատվության փոխանակման միասնական ավտոմատացված համակարգի ստեղծման մասին: Այսօր այդ համակարգն արդեն գործում է, գործարկվել է այն Համագործակցության յոթ պետությունների սահմանապահ գերատեսչություններում»,-ասել է Մանիլովը:

Ըստ նրա, այդ համակարգը թույլ է տալիս իրական մասշտաբով տեղեկատվություն փոխանակել արտաքին սահմաններին ստեղծված իրավիճակի մասին:

Նա հստակեցրել է, որ Սահմանապահ ծառայություններն ամեն օր ու ամեն ժամ արտաքին սահմաններին իրավիճակի վերաբերյալ հաղորդագրություններ են պատրաստում Կենտրոնական Ասիայի մասով, կապված իրավիճակի հետ Աֆղանստանում և 2014-ին այնտեղից կոալիցիոն զորքերի դուրս բերման հետ: «Այդ նպատակով Բիշքեկում գործում է Հրամանատարների խորհրդի Կենտրոնական Ասիայում իրավիճակի դիտարկման ու վերլուծության խումբը»,-հայտնել է Մանիլովը, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Նա հավելել է, որ տեղեկատվական համակարգի շրջանակում ամեն ամիս հաղորդագրություն է կազմվում ԱՊՀ արտաքին սահմաններին իրավիճակի վերաբերյալ այն նյութերի հիման վրա, որոնք տրամադում են փակ ռեժիմով ԱՊՀ երկրների սահմանապահ ծառայությունները:

Բացի այդ, հավելել է Մանիլովը, պատրաստվում են տեղեկատվական և վերլուծական նյութեր ու տեսություններ թմրանյութերի ապօրինի շրջանառության, միգրացիոն գործընթացների, պետական սահմանների պաշտպանության կազմակերպման ուղղություններով:

Ըստ Մանիլովի, տեղեկատվական համակարգին այսօր ակտիվորեն միացել են Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանն ու Հայաստանը:

«Մենք դիտարկում ենք նման տիպի տեխնիկայի տեղադրման հարցը Ուզբեկստանում»,-ասել է Մանիլովը:

1996 թ. ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհուրդը հավանություն տվեց «ԱՊՀ անդամ երկրների սահմանապահ զորքերի միջև տեղեկատվական փոխանակման միջպետական ենթահամակարգի հայեցակարգի մասին» որոշմանը: Հայեցակարգը սահմանում է ԱՊՀ անդամ երկրների միջև Տեղեկատվության փոխանակման ավտոմատացված համակարգի ստեղծման հիմնական սկզբունքները, խնդիրները, կառուցվածքն ու ստեղծման փուլերը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---