Քրդերի հաջողությունը Կոբանիում, կին աշխարհազորայիններն ու ամերիկյան ավիահարվածները

Քրդերի հաջողությունը Կոբանիում, կին աշխարհազորայիններն ու ամերիկյան ավիահարվածները

PanARMENIAN.Net - Քրդերի ինքնապաշտպանական ուժերին հաջողվել է գրավել Կոբանին գրոհող «Իսլամական պետության» գրոհայինների հսկողության տակ գտնվող ռազմավարական բարձունքն ու հանել այնտեղ ծածանվող սև դրոշը:

Ըստ Independent-ի, քրդերին հաջողվել է հաջողության հասնել ԻՊ դիրքերին ԱՄՆ ու դաշնակիցների 21 ավիահարվածներից հետո: Այդ մասին պարբերականին է պատմել քաղաքի գործադիր ղեկավարի պարտականությունները կատարող Իդրիս Նասանը: Huffington post-ը Reuters-ի վրա հղումով իր հերթին հայտնում է, որ վերջին մի քանի օրում իսլամիստների դիրքերին շուրջ 40 ավիահարված է հասցվել, սա ամենամեծ ավիագրոհն է ԻՊ դեմ գործողության մեկնարկից ի վեր: Արդյունքում հարյուրավոր ահաբեկիչներ են սպանվել:

Չնայած քրդերի հաջողություններին, Պենտագոնը նշում է, որ գրոհայինները կարող են գրավել քաղաքը: «Կոբանին կարող է ընկնել,-հայտարարել է լրագրողների հետ հանդիպմանը գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին:-Բնակիչները հեռանում են քաղաքից, բնակչության մեծ մասն արդեն տարհանվել է: Եթե Կոբանին ընկնի, դա ձախողում կլինի»:

Կոբանին արդեն գրեթե 200 հազար բնակիչ է լքել: Մոտ 100 գյուղ պաշարված քաղաքի արվարձաններում ԻՊ գրոհայինների հսկողության տակ է, գրում է BBC-ին:

Պաշտպանության հաջողությունը կապված է քուրդ կանանց դիմադրության ջոկատների՝ YPJ, համառ դիամդրության հետ, որոնք գործում են YPG դիմադրության ժողովրդական ջոկատների հետ: Երկու խմբավորումները կապված են Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ, որը պայքարում է հանուն անկախության, այդ թվում, ժամանակակից Թուրքիայի տարածքում:

Կոբանի կանանց ինքնապաշտպանական ջոկատի ղեկավար Նարին Աֆրինը պատմել է International Business Times-ին ԻՊ դեմ պայքարի մարտավարության մասին: Ըստ նրա, իսլամիստները տանկեր ու հրետանի են գործի դնում, աշխարհազորայինները չունեն նման սպառազինություն: Ուստի վերջիններս ստիպված են ահաբեկիչներին թողնել, որ նրանք մտնեն քաղաք և հետո ոչնչացնել նրանց փողոցային մարտերի ժամանակ:

Ընդհանուր առմամբ քուրդ կամավորականների շարքերում մոտ 10 հազար կին կա: Մահը կնոջ ձեռքից իսլամիստների համար խայտառակություն է համարվում, ուստի կանանց գերելու դեպքում նրանց հետ առանձնապես դաժան են վարվում:

Կոբանի ռազմավարական նշանակությունը պայմանավորված է նրանով, որ ավանն ու արվարձանները խանգարում են ԻՊ ուժերին միանալ Սիրիայի հյուսիսում: Հուլիսին ահաբեկիչներն արդեն գրոհել են շրջանը, բայց ետ մղվել: Թուրքիայում բողոքներ սկսվեցին, երբ «Իսլամական պետության» գրոհայինները գրավեցին սիրիական քրդաբնակ Կոբանի ծայրամասերը, ավելի ուշ կոալիցիոն ուժերը կարողացան ետ մղել ահաբեկիչներին: Քրդերը վճռական գործողություններ են ակնկալում Անկարայից՝ մասնավորապես պահանջելով, որ թուրքական կողմը զենք մատակարարի պաշարվածներին, իսկ առավել ծայրահեղականները հայտարարում են, որ անհրաժեշտ է թուրքական զորքեր մտցնել Սիրիայի տարածք: Ըստ քրդերի Անկարան խոչընդոտում է քուրդ կամավորներին Սիրիա անցնելու գործում, պատասխանատվություն է կրում ԻՊ դեմ քրդերի անհաջողությունների և քրդաբնակ Կոբանի պաշարման համար: ՔԱԿ առաջնորդ Օջալանը, ավելի վաղ հայտարարել էր, որ Կոբանի անկումն ազդանշան կլինի քրդերի ու Թուրքիայի միջև հրադադարի կասեցման համար: Անկարայի դիրքորոշման դեմ բողոքները մի քանի անգամ վերածվել են բախումների թուրքական ոստիկանության հետ անմիջապես սահմանին, Կոբանից ոչ հեռու, ինչպես նաև բազմաթիվ ցույցերի ժամանակ թուրքական այլ շրջաններում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---