ՈւԵՖԱ-ն կարգապահական գործեր է հարուցել Ալբանիայի ու Սերբիայի դեմ. Որոշումը՝ հոկտեմբերի 23-ին

ՈւԵՖԱ-ն կարգապահական գործեր է հարուցել Ալբանիայի ու Սերբիայի դեմ. Որոշումը՝ հոկտեմբերի 23-ին

PanARMENIAN.Net - Եվրո-2016 ընտրական փուլում Հայաստանի մրցակից Սերբիայի և Ալբանիայի ֆուտբոլի հավաքականների միջև խաղի ժամանակ տեղի ունեցած անկարգություններնՈւԵՖԱ-ում քննության առիթ են դարձել:

Ըստ կազմակերպության կայքում տեղադրված հաղորդագրության, Սերբիայի ֆուտբոլի ասոցիացիայի դեմ կարգապահական գործեր են հարուցվել զանգվածային անկարգությունների, մարզադաշտում ֆայերների գործարկման, երկրպագուների խաղադաշտ ներխուժման, խաղի ոչ պատշաճ կազմակերպման, երկրպագուների կողմից լազերային «ցուցափայտի» կիրառման համար:

Ալբանական ֆեդերացիայի դեմ կարգապահական գործեր են հարցուվել արգելված պաստառի և ֆուտբոլիստների խաղադաշտ վերադառնալուց հրաժարվելու համար:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 14-ին երկու հավաքականի խաղը Բելգրադում անկարգությունների վերածվեց, երբ Ալբանիայի վարչապետի եղբայրը խաղադաշտի վրա ազգայնական բաններով թռչող սարք գործարկեց: Խաղացողներից մեկը պոկեց այն, որից հետո երկու թիմի ֆուտբոլիստների միջև ծեծկռտուք սկսվեց: Հետո նրանց միացան մարզադաշտ դուրս եկած սերբ երկրպագուները: Մրցավարը 41-րդ րոպեին դադարեցրեց ու չեղյալ հայտարարեց խաղը: Միջադեպի վերաբերյալ վերջնական որոշումը կկայացվի հոկտեմբերի 23-ին: Գործը քննում է ՈւԵՖԱ-ի էթիկայի, կարգապահության և հսկողության կոմիտեն:

Photo: EPA
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---