Սպիտակ տուն. Օբաման բազմիցս որպես պատմական փաստ է ճանաչել 1,5 մլն հայերի բնաջնջումն Օսմանյան կայսրությունում16 հոկտեմբերի 2014 - 16:21 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Սպիտակ տան պաշտոնյաները պարբերաբար որպես պատմական փաստ են ճանաչել և սգացել Օսմանյան կայսրության վերջին օրերին իրականացված հայերի սպանդն ու մահվան երթը: Այս մասին գրում է Asbarez պարբերականը` հղում անելով խմբագրություն ուղարկված Օբամայի վարչակազմի աշխատակիցներից մեկի նամակին: Սպիտակ տան ներկայացուցիչը նամակն ուղարկել է այն բանից հետո, երբ կոնգրեսական Ադամ Շիֆը հայտարարել է, թե նոյեմբերին Սպիտակ տան այցելուների կենտրոնում ցուցադրվելու է «որբերի գորգը»: «Նախագահը և վարչակազմի մյուս բարձրաստիճան պաշտոնյաները բազմիցս որպես պատմական փաստ են ճանաչել ու սգացել Օսմանյան կայսրությունում 1,5 միլիոն հայերի բնաջնջման փաստը: Նրանք նաև հայտարարում են, որ ամբողջական, անկեղծ և արդար ճանաչումը մեր բոլորի` Թուրքիայի, Հայաստանի և Ամերիկայի շահերից է բխում: Այս ոլորտում Սպիտակ տան աշխատակազմի աշխատանքի կարևոր սկզբունքներից մեկն այն է, որ ազգերն ավելի են ուժեղանում իրեց անցյալի ցավոտ դրվագները ճանաչելով ու դրա հետ հաշվի նստելով: Այդ ամենը շատ կարևոր է առավել արդար և հանդուրժող ապագայի հիմքեր կառուցելու համար»,- ասվում է պաշտոնյայի նամակում: Ինչպես արդեն գրել ենք, «Որբերի գորգը» նոյեմբերի 18-23-ը կցուցադրվի Սպիտակ տան այցելուների սրահում: Ըստ Սպիտակ տան տարածած հաղորդագրության, «1925-ին Ղազիրի գորգը նվիրվեց նախագահ Քուլիջին տեղահանված հայ որբերին ամերիկյան ժողովրդի կողմից ցուցաբերած մարդասիրական օգնության համար»: Նախապատրաստվող ցուցահանդեսից առաջ հայտարարություն է տարածել հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը. «Եթե նախագահ Օբամայի` հայոց «որբերի գորգը» ցուցադրելու որոշումը միտված է ներկայացնելու իրական առաջընթացի խորհրդանիշ, նա անկաշկանդ և պարզորոշ կխոսի սարսափելի ու դեռևս անպատիժ հանցագործության` Հայոց ցեղասպանության մասին, որն էլ գորգի ստեղծման պատճառ էդարձել: Եթե մյուս կողմից` նախագահի որոշումը արտահայտում է ևս մեկ ցինիկ ներկայացում` այն առաջընթացի փոխարեն, որը նա խոստացել էր հայ ժողովրդին, ապա դա ակնհայտ կլինի` նրա ընտրած բառապաշարը և Թուրքիային գոհացնելու կանոներին հետևելը»: «Հայ որբերի գորգը»՝ 11.7 x 18.5 չափսերով, ավելի քան 4 000 000 ձեռագործ հանգույց է պարունակում, որոնք 10 ամսում գործել են հայ աղջիկները Գազիրի որբանոցում: Այն նվիրատվություն է նախագահ Քալվին Կուլիջին որպես երախտագիտության նշան 1915-1923 թթ. Հայոց ցեղասպանության տարիներին հայերին ցուցաբերած հումանիտար օգնության համար: Գորգի շուրջ վիճարկումները սկսվեցին 2013-ի հոկտեմբերին, երբ The Washington Post-ը և ԱՄՆ-ի Հանրային ռադիոն անդրադարձան Սպիտակ տան կողմից գորգի ցուցադրության արգելքին, որը պետք է տեղի ունենար Սմիթսոնյան ինստիտուտում: Թուրքիան ճնշում է գործադրում Օբամայի վարչակազմի վրա՝ թույլ չտալու համար, որ Վաշինգտոնի Սմիթսոնի ինստիտուտում բացվի հայ որբերին նվիրված «Հայ որբերի գործած գորգը» ցուցադրությունը, որոնք այն գործել են՝ որպես երախտագիտության նշան ամերիկացի բարերարներին: 2014-ի մայիսին կոնգրեսական Ադամ Շիֆը և սենատոր Էդ Մարկին խորհուրդ են տվել Օբամայի վարչակազմին ցուցադրության ներկայացնել «Որբերի գորգը»՝ որպես Հայոց ցեղասպանության տարիներին ամերիկյան հումանիտար օգնության նշանակալի խորհրդանիշ: Հղումներ թեմայով. Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է |