ԱՄՆ-ն առաջին անգամ ուղիղ բանակցել է քրդերի հետ. Մինչ այդ, իսլամիստներն արդեն ավիացիա ունեն

ԱՄՆ-ն առաջին անգամ ուղիղ բանակցել է քրդերի հետ. Մինչ այդ, իսլամիստներն արդեն ավիացիա ունեն

PanARMENIAN.Net - Վաշինգտոնի ներկայացուցիչներն առաջին անգամ ուղիղ բանակցություններ են վարել սիրիացի քրդերի հետ, որոնք պայքարում են «Իսլամական պետության» դեմ, այդ թվում պաշարված Կոբանի մատույցներում: Այդ մասին հոկտեմբերի 16-ին ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսակին, հայտնում է Reuters-ը:

Որոշ տվյալներով, բանակցությունները քրդական «Ժողովրդական միություն» կուսակցության հետ տեղի են ունեցել Փարիզում հանգստյան օրերին:

Գործակալությունը նշել է նաև, որ ավելի վաղ այս շաբաթ բանակցություններ տեղի ունեցան ԱՄՆ ու Թուրքիայի զինվորականների միջև: Ըստ Պենտագոնի ներկայացուցչի, դրանք «շատ, շատ լավ անցան»:

Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել էր, որ Փարիզը մտադիր չէ զենք մատակարարել քուրդ աշխարհազորայիններին, կասեցնելու համար ԻՊ գրոհայինների հարձակումը քրդաբնակ Կոբանի վրա: Նախագահը նշեց, որ Ֆրանսիան «ամեն հնարավորը կանի» օգնելու համար սիրիացի քրդերին: Թե հատկապես ինչ զինատեսակների մասին է խոսքը, դեռ չի ասվում:

ԻՊ գրոհայինները պաշարեցին Կոբանին սեպտեմբերին: Կոբանի ռազմավարական նշանակությունը պայմանավորված է նրանով, որ ավանն ու արվարձանները խանգարում են ԻՊ ուժերին միանալ Սիրիայի հյուսիսում:

Մինչդեռ ԻՊ գրոհայինները առաջին թռիչքներն են կատարել հակառակորդից առգրավված ինքնաթիռներով, հայտնում են արաբական ԶԼՄ-ները: Ծայրահեղականների տրամադրության տակ է հայտնվել 3 ինքնաթիռ: Որոշ տվյալներով, դրանք բազմաթիրախային կործանիչներ են, ենթադրաբար Միգ-21 և ՄիԳ-23 տեսակի: Թռիչքներն անցել են Հալեպի արվարձաններում:

Գրոհայինները բարձրացրել են ինքնաթիռները Ջիրահ օդանավակայանից, որ գտնվում է քաղաքի արևելքում: Այդ ռազմական օբյեկտը համարվում է արաբական երկրում ԻՊ ամենամեծ ռազմակայանը: Գործակալությունը նշում է, որ Իրաքից ու Սիրիայից ժամանած ԻՊ գրոհայինները ուսուցանում են մարտիկներին: Տեղեկություն կա, որ ահաբեկիչներին նախապատրաստոմ են թռիչքների Իրաքի ՌՕՈւ դասալիքները:

Ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: Ծայրահեղականները հաջողության են հասել նաև իրաքյան տարածքներում՝ վերահսկողություն սահմանելով երկրի արևմուտքում մի քանի քաղաքների վրա: Հուլիսի վերջում նրանք հայտարարեցին Իրաքի ու Սիրիայի տարածքում խալիֆայության ստեղծման մասին:

Զինված հակամարտությունն Իրաքի հյուսիսում սկսվեց «Իսլամական կազմակերպության» գրոհից հետ Մոսուլի ուղղությամբ, որն ահաբեկիչները գրավեցին հունիսի լույս 10-ի գիշերը: Ըստ որոշ գնահատականների, 1300 զինյալներ գրավեցին Նայնավա գավառի կառավարական հաստատությունները, բանակային օբյեկտները և Մոսուլի միջազգային օդանավակայանը: Մոտ 500 հազար բնակիչներ փախան քաղաքից: Գրոհայինները զանգվածային մահապատիժներ են իրականացնում Իրաքի բանակի զինծառայողների ու բնակիչների շրջանում գրավյալ տարածքներում: Հայտնի է առնվազն մի քանի հարյուր սպանվածների մասին: Մարտական գործողություններն ուղեկցվում են զանգվածային բնաջնջմամբ: Ըստ արևմտյան երկրների ԶԼՄ-ների, հակամարտության գոտում արդեն մոտ 10 հազար քրիստոնյա ու եզդի է սպանվել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---