ՌԴ և Ուկրաինայի նախագահների հանդիպումը Միլանում. Պուտինը դրական է գնահատել այն, ի տարբերություն միջնորդների

ՌԴ և Ուկրաինայի նախագահների հանդիպումը Միլանում. Պուտինը դրական է գնահատել այն, ի տարբերություն միջնորդների

PanARMENIAN.Net - Միլանում ուրբաթ առավոտյան աշխատանքային նախաճաշի շրջանակում հանդիպել է են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն:

«Ասիա-Եվրոպա» " (АСЕМ) համաժողովի շրջանակում Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցիի կազմակերպած հանդիպմանը մասնակցել են նաև Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը, ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, ինչպես նաև Եվրահանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բարոզուն և Եվրախորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյը, հայտնում է BBC-ին:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը գնահատել է Միլանի հանդիպումը Պորոշենկոյի հետ որպես «լավ, դրական», հայտնում է ՌԻԱ Նովոստին:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է լրագրողներին, որ ուկրաինական կարգավորման շուրջ բանակցությունները բարդ են ընթանում, սակայն, կարծիքների փոխանակում է գնում: Ըստ նրա, հանդիպման մասնակիցներից ոմանք չցանկացան հասկանալ, թե ինչպիսին է իրական վիճակը Ուկրաինայի հարավ-արևելքում, այնուամենայնիվ հանդիպումը կառուցողական էր:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկել, իր հերթին, հայտարարեց, որ Ռուսաստանի հետ բանակցությունների ժամանակ իրավիճակն Ուկրաինայում չփոխվեց: «Ես մինչև հիմա ընդհանրապես ոչ մի բեկում չեմ տեսնում…Մենք կշարունակենք բանակցությունները: Որոշ կետերում առաջընթաց կար, բայց գլխավորը շարունակում է մնալ Ուկրաինայի տարածքային ամբողջականության խախտումը»,-հավելել է Մերկելը, հայտնում է ՌԲԿ-ն:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը, մեկնաբանելով բանակցությունները, պատմել է, որ նախագահ Պուտինը հայտարարել է, թե Ռուսաստանը չի ցանկանում, որ «Ուկրաինան մասնատվի» և չի ցանկանում», որ «ճգնաժամը սառեցվի»: Մեծ Բրիտանիայի վարչապետը նշել է նաև, որ եթե Ռուսաստանը չկատարի իր պարտականությունները Ուկրաինայում ճգնաժամի կարգավորման վերաբերյալ, ԵՄ-ն ուժի մեջ կթողնի ավելի վաղ սահմանված պատժամիջոցները:

Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը հերթական անգամ մեկնաբանել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, նա մի շարք աղմկահարույց հայտարարություններ է արել ռուսաստանյան ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպմանը: Ըստ ռուսական և ուկրաինական ԶԼՄ-ների, նա հերթական անգամ հայտարարել է, որ ուկրաինական ճգնաժամի միակ մեղավորը նախկին նախագահ Յանուկովիչն է, որ նա է դրամական միջոցներով օգնել «Աջ սեկտորին»՝ կարծելով, որ կազմակերպությունը դեմ դուրս կգա Յուլիա Տիմոշենկոյին: Նա Պուտինին «ավագ եղբայր» է անվանել, որը երբեք չի նեղացնի կրտսերին, և միաժամանակ Ղրիմը ուկրաինական է ճանաչել, հայտարարելով, որ Դոնեցկի ու Լուգանսկի ժողովրդական հանրապետություններն առանց Ռուսաստանի աջակցության գոյություն չէին ունենա: Սակայն, ըստ նրա, Ռուսաստանն ուղղակի ստիպված է պաշտպանել այդ տարածքները տարբեր պատճառներով՝ հեղինակությունից սկսած մինչև այն, որ «այնտեղ եղբայրներ են ապրում»: Խոսակցություններն այն մասին, թե Ռուսաստանը կարող է տարածքներ վերցնել Բելառուսից, Լուկաշենկոն սին է համարում: «Այն, թե Ռուսաստանը կարող է տարածքներ վերցնել Բելառուսից, անհեթեթություն է: Իմ մտքով անգամ չի անցնում, որ Ռուսաստանը կարող է տարածքների մի մասը վերցնել Բելառուսից…Մենք էկ կարող ենք հիշել, որ մի ժամանակ Սմոլենսկի, Բրյանսկի ու Պսկովի շրջանները Բելառուսի տարածքում էին, բայց դա չի նշանակում, որ մենք հավակնելու ենք դրանց»,-ասել է Բելառուսի նախագահը, գրում է պարբերականը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---