13 հունիսի 2006 - 14:50 AMT
Հայ քաղաքագետ. Ղարաբաղյան հակամարտության կողմերի հանդիպումները անհրաժեշտ են
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերի հանդիպումները ԱԳ նախարարների ու նախագահների մակարդակով հարկավոր են: Դու պետք է որոշակի պահելաձեւ ցուցադրես. այդպես է պահանջում միջազգային հանրությունը, որի մի մասն է նաեւ Հայաստանը»,- Pan ARMENIAN.Net-ին տված հարցազրույցում հայտարարաել է ԶԼՄ-ների Կովկասի ինստիտուտի (ԶԼՄԿԻ) տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: «Հակառակ կողմի հետ կապի ուղի ունենալը շատ կարեւոր է: Այդ ուղին չպետք է կորի. միշտ պետք է հաղորդալար ունենալ, որպեսզի զանգահարել ռազմաճակատի գծով, եթե դրա կարիքը կա: Իսկ ինչ վերաբերում է նրան, որ արտգործնախարարներն են հանդիպում, ապա դա հասկանալի է. Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ դիվանագիտական հարաբերություններ չկան»,- նշել է նա:

  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ