Պաշտպանության նախարարի խորհուրդն ադրբեջանական կողմին. Ժամանակն է դադարեցնել կրակոցները շփման գծում17 հոկտեմբերի 2014 - 20:38 AMT PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը խորհուրդ է տալիս՝ խաղաղության պայմանագրին հասնելու համար շփման գծում դադարեցնել կրակոցներն ու սահմանում խաղաղություն պահել։ «Մենք բոլորս էլ ակնկալիք ունենք, որ խաղաղություն պետք է լինի։ Եվ որպեսզի վստահության մթնոլորտի ձևավորման հիմքեր ստեղծվեն՝ Ադրբեջանի ՊՆ-ին խորհուրդ կտայի, որ առաջին հերթին շփման գծում, ՀՀ սահմաններում դադարեցնեն կրակոցները, ինչն այս վերջին օրերին ավելի է լարվել»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նշեց նախարարը, գրում է Tert.am-ը։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Պիեռ Անդրիոյի ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ հանդիպմանը արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը համանախագահների ուշադրությունն է հրավիրել այն փաստի վրա, որ Փարիզում նախագահների հանդիպմանն ընդառաջ ադրբեջանական զինուժը բազմապատկել է հրադադարի ռեժիմի խախտումները, ինչը դարձել է Բաքվի սովորական գործելաոճը՝ ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծմանը նվիրված բարձր մակարդակի հանդիպումներից առաջ։ Նա շեշտել է, որ Ադրբեջանը, ձևացնելով, թե պատրաստ է սկսել խաղաղության պայմանագրի մշակումը, մի կողմից փորձում է հիմնախնդրի շուրջ քննարկումները տեղափոխել այլ հարթակներ, մյուս` ձախողել միջնորդության միջազգային մանդատ ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո հիմնախնդրի կարգավորման հիմնարար սկզբունքների համաձայնեցմանն ուղղված վերջին տարիների բանակցային գործընթացը: Նախարարը շեշտել է, որ, իրականում, իր ապակառուցողական քայլերով, Ադրբեջանը ցույց է տալիս, որ պատրաստ չէ հիմնախնդրի կարգավորմանը։ Arka գործակալության հաղորդմամբ՝ «Պաշտպանական ոլորտի բյուջեի ծրագրում և ծախսերի արդյունավետ վերահսկողություն» թեմայով խորհրդարանական լսումների ընթացքում Սեյրան Օհանյանը հայտնել է, որ Հայաստանի 2015 թվականի պաշտպանական բյուջեի վերջնական տարբերակը մշակելիս խորհրդարանականների և հասարակայնության փաստարկները հաշվի կառնվեն: Նա ընդգծել է, որ իր գլխավորած գերատեսչությունը երբեք չի խուսափել խորհրդարանական կամ հանրային լսումներից, որոնց ընթացքում կարող է սուր քննադատություն հնչել։ «Այդ քննադատությունը հաճախ օբյեկտիվ է, հաճախ` ոչ, սակայն մենք երբեք չենք խուսափում հանրային լսումներից, քանի որ ոլորտի խնդիրների լուծման համար պետք է լսել հանրային կարծիքը, ընդգրկել խորհրդարանն այս հարցում»,– ասել է նա։ Պաշտպանության նախարարության ղեկավարը նշել է, որ միշտ փորձում է անձամբ ներկա լինել նմանատիպ քննարկումներին` ավելացնելով, որ քննարկումներից հետո նախարարությունում միշտ առանձին խորհրդակցություններ և քննարկումներ է անցկացնում` հնչեցրած խնդիրներր լուծման ուղիներ գտնելու համար։ Ըստ նրա` Հայաստանի պաշտպանության նախարարության կատարած բարեփոխումները պաշտպանական ոլորտում իմիտացիոն բնույթ չեն կրում։ «Մենք իսկապես աշխատում ենք, և եթե ինչ–որ բան չի ստացվում, դա ունի օբյեկտիվ պատճառներ, որոնք մենք պետք է հաղթահարենք` գործընթացում ընդգրկելով խորհրդարանն ու հասարակայնությանը»,– ընդգծել է նախարարը։ Օհանյանը նաև կարևորել է այն, որ նման քննարկումների արդյունքում ձևավորվում է բանակ–խորհրդարան–հասարակություն սերտ գործակցության հարթակ։ Հայաստանի կառավարությունը սեպտեմբերի 25–ին հաստատել է 2015 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական տարբերակը, որի համաձայն` պետբյուջեի եկամուտները ծրագրված են 1 տրլն 184 մլրդ դրամի, ծախսերը` 1 տրլն 298 դրամի, պակասուրդը` 114.1 մլրդ դրամի մակարդակում։ Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ԱՆ․ Տավուշում գործընթացի վերաբերյալ կեղծ թեզեր են հնչում Դրանցից ամենատարածվածներին նախարարությունն անդրադարձել է իրավական տեսանկյունից Բալայան․ ՀՀ-ԵՄ հարաբերությունները հիմնված են հայկական ազգային շահերի վրա Նա հավելել է, որ դա սպառնալիք չէ Մոսկվայի համար Կիրանցի ղեկավարը՝ Փաշինյանի հետ Երևանում հանդիպելու առաջարկի մասին. Դեռ չենք որոշել Վարչապետի աշխատակազմից ասել են, որ տեղեկություն չունեն |