Նախարարը շտապո՞ւմ է հանքի գործարկման հարցում. Ամուլսարի շահագործման բնապահպանական փորձաքննությունը դեռ ավարտված չէ17 հոկտեմբերի 2014 - 22:04 AMT PanARMENIAN.Net - SOS Ամուլսար նախաձեռնությունը բաց նամակ է հղել ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանին` նշելով, որ մինչև բնապահպանական փորձաքննության եզրակացության տրամադրման գործընթացի ավարտը Ամուլսարի ոսկու հանքի գործարկման մասին վերջինիս հրապարակային հայտարարությունը կասկածի տակ է դնում ինչպես նախագծի ՇՄԱԳ-ի ամբողջ գործընթացի իրավազորությունը և անկողմնակալությունը, այդպես էլ բնապահպանական փորձաքննության գնահատականը: Հայաստանի էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը հոկտեմբերի 15-ին հայտարարել է, որ նախնական գնահատականներով, Ամուլսարի հանքավայրի մշակման ներդրումային ծրագիրը կկազմի 350-400 մլն դոլար։ «Արդեն սկսվել են նախագծման աշխատանքները, և հաջորդ տարի կսկսվի շինարարությունն Ամուլսարի հանքավայրում։ Խնդիրներ են եղել տեղի բնակչության և բնապահպանների հետ, սակայն ընկերությունը պարտավորվել է լուծել բոլոր բնապահպանական հարցերը և կիրառել այնպիսի տեխնոլոգիաներ, որnնք չեն ազդի բնապահպանության վրա»,– ասել է Ճշմարիտյանը՝ հավելելով, որ Ամուլսարի հանքավայրի վերամշակումից արտահանման ծավալը կկազմի տարեկան 150-250 մլն դոլար, հաղորդում է Arka գործակալությունը։ Նախաձեռնությունը նախարարի ուշադրությունն է հրավիրում նրա վրա, որ ներկա պահին Ամուլսարի նախագծի փաստաթղթերի փաթեթը` ներառյալ Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականը (ՇՄԱԳ), գտնվում է ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ի կողմից եզրակացության տրամադրման գործընթացում, որը դեռ ավարտված չէ: «Ենթադրվում է, որ ամբողջ գործընթացը կրում է անկախ բնույթ, և որ Ամուլսարի նախագծին կարող է տրվել ոչ թե դրական, այլ բասացական եզրակացություն, օրինակ, եթե ՇՄԱԳ-ում ներկայացված ռիսկերը նվազեցված են, չեն համապատասխանում իրականությանը, կամ առկա են սպառնալիքներ երկրի ռազմավարական շահերի համար: Հենց նմանատիպ ռիսկերի մասին նշված է հասարակայնության 9 ներկայացուցչի բողոքներում, որոնք ուղարկվել են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD) և Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) օմբուդսմենի գրասենյակ: Այդ երկու ազդեցիկ միջազգային ֆինանսական ինստիտուտները Ամուլսարի նախագիծը «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ին ներկայացրած Lydian International ընկերության հիմնական ներդրողներն են»,- նշված է նախաձեռնության տարածած հայտարարության մեջ: Ամուլսարի ոսկու հանքը Հայաստանում մաքուր ոսկու պաշարներով երկրորդ հանքն է։ Այն գտնվում է Հայաստանի հարավ–արևելքում` Ջերմուկ քաղաքից 13 կմ հեռավորության վրա` Արփա և Որոտան գետերի միջև։ Հանքը պարունակում է մոտ 31 մլն տոննա հանքաքար և 40 տոննա մաքուր ոսկի։ Էկոնոմիկայի նախարարության գնահատականներով` Ամուլսարի հանքավայրի մշակումը թույլ կտա մինչև 2016-2017 թվականներն արտահանել 12-14 տոննա դորե ոսկու ձուլվածք։ Ծրագրվում է, որ Ամուլսարի հանքավայրի մշակման ծրագիրը կմեկնարկի 2015 թվականին և իրենից կներկայացնի շուրջ 300-350 մլն դոլարի ներդրումային խոշոր ծրագիր։ Հանքի շահագործման մեջ մասնակցության հարցում շահագրգռված է Lydian International բրիտանական ընկերությունը, որը 2014 թվականի հուլիսի վերջին Ամուլսարի հանքավայրի շահագործման թույլտվություն ստանալու հայտ է ներկայացրել։ Ոսկու նոր հանքավայրը հայտնաբերել է «Գեոթիմ» ընկերությունը (Lydian International–ի 100% հայկական «դուստր») 2006 թվականին Վայոց Ձորի մարզում անցկացված երկրաբանա–հետախուզական աշխատանքների արդյունքում։ Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է |