Ռուսաստանցիների եկամուտները մեկ ամսում 7%-ով նվազել են18 հոկտեմբերի 2014 - 14:50 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի բնակչության իրական դրամական եկամուտները, ըստ նախնական տվյալների, 2014-ի սեպտեմբերին օգոստոսի համեմատ նվազել են 6,7%-ով: Այդ մասին գրում է Lenta.ru-ն, Ռուաստանի տվյալների վրա հղումով: 2013-ի սեպտեմբերի համեմատ` աճը կազմել է 0,6%: Գնաճը տարեկան կտրվածքով սեպտեմբերի վերջում կազմել է 6,3%: Ավելի վաղ Կենտրոնական բանկը գնաճ էր նախատեսել 8%-ի սահմանում 2014-ի ավարտին: Հաշվիչ պալատի ղեկավար Տատյանա Գոլիկովան չի բացառել, որ գնաճի տեմպերը կարող են ավելին լինել: «Ռոսիյսկայա գազետան» իր հերթին հայտնում է, որ 2013-ի սեպտեմբերի համեմատ իրական դրամական միջոցներն աճել են 0,6%-ով: Հուլիսին եկամուտի այդ տեսակը աճել է 2,5%-ով, իսկ 2014-ի օգոստոսին՝ 3,4 %-ով: «Տարեկան կտրվածքով «ճոճանակ» է գրանցվել՝ եկամուտները մեկ աճել են, մեկ՝ նվազել: Արդյունքում 2014-ի հունվար-սեպտեմբերին բնակչության իրական եկամուտներն ավելացել են 0,7%-ով 2013-ի նույն ժամանակահատվածի համեմատ»,-գրում է պարբերականը: Գնաճն ու բնակչության եկամուտների նվազումը զգալի չափով կախված են Ռուսաստանի և Արևմուտքի փոխադարձ պատժամիջոցներից` պայմանավորված ուկրաինական ճգնաժամով ու նավթի գների անկումով: Ռուսաստանում սննդամթերքը թանկացավ արևմտյան երկրներից սննդամթերքի ներկրման արգելքի կիրառման հետևանքով, այն դեպքում երբ Արևմուտքը պատժամիջոցներ է սահմանել որոշ պաշտոնյաների, ինչպես նաև ընկերությունների դեմ նավթագազային, ֆինանսական ու պաշտպանական ոլորտներում: Հարվածի տակ հայտնվեցին «Սբերբանկը» ՎՏԲ-ն, Գազպրոմբանկը, Ռոսսելխոզբանկը և մյուսները: Արևմտյան ընկերություններին արգելվեց գործակցել նավթի հորատման, հետախուզման ու արդյունահանման համար վարկերի տրամադրման հարցում և սահմանափակեցին վերադարձնելու ժամկետը 30 օրով: Ինտերֆաքսն իր հերթին հայտնում է, որ Moody's Investors Service գործակալությունը նվազեցրել է Ռուսաստանի վարկանիշը Baa1 մինչև Baa2-ը, ասվում է կազմակերպության կայքում: Կանխատեսումը՝ բացասական է: Պատճառների առանցքային գործոնների թվում նշվում է Ուկրաինայի ճգնաժամը, ՌԴ դեմ պատժամիջոցներն ու կապիտալի փախուստը երկրից, ինչպես նաև նավթի գնի անկումը: Ըստ ԱՄՀ տվյալների մինչև տարեվերջ ՌԴ ՀՆԱ աճը կկազմի 0,2%: Ռուսական տնտեսության անկումը բացասաբար կազդի նաև Հայաստանի վրա: 2014-ի առաջին 8 ամիսներին հայկական արտահանումը Ռուսաստան կազմել է 184 մլն դոլար 2013-ի հունվար-օգոստոսի 201 մլն դոլարի դիմաց: Արտահանման ծավալների նվազումը արագանում է՝ աննշան 0,6%-ից առաջին եռամսյակում այն հասել է 6,4%-ի կիսամյակի ավարտին և արդեն 8,2%-ի 8 ամիսների համար: Իրավիճակի վատթարացումը Ռուսաստանում անդրադառնում է նաև դրամական փոխանցումների վրա՝ հուլիսին ՌԴ-ից փոխանցվել է մոտ 169 մլն դոլար՝ 6,6%-ով ավելի քիչ, քան 2013-ի հուլիսին, օգոստոսին ՌԴ-ից փոխանցվել է 161 մլն դոլար՝ անկումը՝ 4,2% ամսվա և 7% նախորդ տարվա օգոստոսի համեմատ: Moody's-ը կանխատեսում է ՀՀ տնտեսության աճի նվազում 2014 և 2015 թթ՝ ՀՆԱ կանխատեսումը նվազել է 3,2%-ից մինչև 2,1% 2014-ի համար և 2,3-ից մինչև 3,6% 2015- համար: ՀՀ ԿԲ-ն աճի կանխատեսումը բյուջեով նախատեսված 5,2%-ից իջեցրել է մինչև 3.6-4.2%, իսկ 2015-ի բյուջեով աճը կանխատեսվում է 4,1%: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին առնչվող միջադեպով 1 անձի մեղադրանք է առաջադրվել Մյուսներն արգելանքից ազատ են արձակվել, քրեական հետապնդում չի հարուցվել Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի ԵԱ արծաթե մեդալակիր Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Քոչարյանից պահանջում են բռնագանձել 25 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, արժեթղթեր Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Միրզոյանը Կատարի իր պաշտոնակցին է ներկայացրել Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման զարգացումները Հատուկ ուշադրություն է դարձվել տարածաշրջանային փոխկապակցվածության հարցերին |