19 04.06.13 - Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի ունեցավ ասուլիս` նվիրված աշխարհահռչակ ստամբուլահայ լուսանկարիչ Արա Գյուլերի հայաստանյան ցուցահանդեսին «Արա Գյուլեր. Ստամբուլի աչքը». Բեռլինում բացվել է պոլսահայ ֆոտոլրագրողի հետահայաց ցուցհանդեսը 20 հոկտեմբերի 2014 - 15:31 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 15-ին Բեռլինի Willy-Brandt-Haus-ում բացվել է «Արա Գյուլեր. Ստամբուլի աչքը» խորագրով ցուցահանդեսը: Գերմանիայի նախկին կանցլեր Բրանդին նվիրված ժամանակակից շենքի 2 հարկում միաժամանակ ցուցադրված է ավելի քան 200 լուսանկար, որոնք արվել են 1950-2005 թվականներին: Լուսանկարների մեծ մասը, որոնցից շատերը սև-սպիտակ են, արվել են Ստամբուլի ծայրամասերում ու ցույց են տալիս դրանց բնակիչների առօրյա կյանքը, իսկ հետնամասում հիմնականում երևում են Ստամբուլի ջրային ուղիները: Ընդհանուր առմամբ ցուցահանդեսը ներկայանում է որպես հիշարժան ու պատմական զբոսանք քաղաքում մինչև դրա վերջին մոդեռնիզացումները: Today's Zaman-ի փոխանցմամբ, ցուցահանդեսում կարելի է տեսնել ինչպես Ստամբուլի խարխուլ ետնախորշերի մռայլ, սև-սպիտակ տեսարանները, մարդկանց անձնական պահերին արված հանելուկային լուսանկարներ, այնպես էլ ահաբեկչության և Թաքսիմ հրապարակում ռազմական հեղաշրջումների մասին ականատեսի անհողդողդ արձանագրությունները: Նաև ներկայացված են գունավոր լուսանկար, որոնք արվել են Քենիայում, Պակիստանում, Նեպալում, Պաղեստինում, Եգիպտոսում, Իրանում ու Հնդկաստանում: Արա Գյուլերն աշխարհահռչակ պոլսահայ լուսանկարիչ-լրագրող է: Հաճախ նրան դիմում են «Ստամբուլի աչք» կամ «Ստամբուլի լուսանկարիչ» մականուններով: Ծնվել է Ստամբուլում՝1928-ին, հայերի ընտանիքում: 1950-ից սկսել է աշխատել Yeni Istanbul թերթում`զուգահեռ ուսանելով Ստամբուլի համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետում: Որոշ ժամանակ անց տեղափոխվել է «Հյուրիեթ» թերթի խմբագրություն: Գյուլերը լուսանկարել է Ուինսթոն Չերչիլին, Մարիա Կալլասին, Ջոն Բերգերին, Բերնարդ Ռասսելին, Սալվադոր Դալիին, Պաբլո Պիկասոյին, Ինդիրա Գանդիին, Սերգեյ Փարաջանովին և այլոց: Պարգևատրվել է ֆրանսիական Legion d’ honneur, 2005թ.` թուրքական Grand prize of culture and art, 2009թ.` Նյու Յորքի Lucie Award մրցանակներով: 2013-ի ամռանն Արա Գյուլերը Հայաստանում էր: Ազգային պատկերասրահում նրա «Բարև ձեզ» խորագրով ցուցահանդեսն էր, որտեղ ներկայացված էր աշխարհի տարբեր վայրերում արված մոտ 100 լուսանկար: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |