Եվրահանձնաժողով. Բրիտանիան ԵՄ-ից դուրս գալով պատմական սխալ կգործի20 հոկտեմբերի 2014 - 17:03 AMT PanARMENIAN.Net - Եթե Մեծ Բրիտանիան դուրս գա Եվրամիության կազմից, դա պատմական սխալ կլինի և կանդրադառնա ոչ միայն Բրիտանիայի, այլև ամբողջ Եվրոպայի ապագայի վրա, կարծում է Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն: Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտարարել է ԵՄ-ում երկրի անդամակցությունը պահպանելու վերաբերյալ 2017-ին հանրաքվե անցկացնելու մասին: ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու հարցը լայնորեն քննարկվում է 2015-ի մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի շրջանակում, որտեղ պահպանողականները հանդես են գալիս Եվրամիության քննադատությամբ: «Բրիտանիան պատմական սխալ կգործի, եթե որոշի դուրս գալ ԵՄ-ից: Արդյունքում այն կարող է նաև չպահպանել զարգացման նույնիսկ այս մակարդակը: Ես վստահ եմ, որ մեր ընդհանուր ապագան Եվրոպայի բնակիչների էլ ավելի սերտ մերձեցումն է: Իմ փորձից ելնելով, այն երկրները, որոնք օգտագործում են եվրոպական մակարդակը ազգային շահերը պաշտպանելու համար, ավելի մեծ կշիռ ունեն աշխարհում»,-ասել է Բարոզուն՝ ելույթ ունենալով երկուշաբթի Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում: Նա վստահություն է հայտնել, որ Եվրոպան պետք է զարգանա որպես խաղաղության ու ժողովրդավարության նույն արժեքները դավանող քաղաքացիների միություն: «Ուստի, ես երբեք չեմ առարկել եվրոյի հարցում Բրիտանիայի ընտրության դեմ (ֆունտ ստեռլինգի՝ ազգային արժույթի պահպանումը): Ես երբեք չեմ պնդել, որ դւոք միանաք շենգենի գոտուն կամ բացեք ձեր սահմանները»,-հավելել է Բարոզուն, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Մինչդեռ, ինչպես հայտնում է Korrespondent.net-ը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի գրասենյակը մերժել է Ժոզե Մանուել Բարոզուի քննադատությունը: Գրասենյակում հայտնել են, որ Բարոզուն չպետք է պատրանքներ ունենա ԵՄ-ում ստատուս քվոն պահպանելու հարցում: Նշվում է, որ վարչապետ Դևիդ Քեմերոնը պատրաստ է լսել Բարոզուի փաստարկները, սակայն Լոնդոնը պնդելու է բանակցություններում ԵՄ-ում Բրիտանիայի համար առավել բարենպաստ պայմանների ապահովման հարցում: Բարոզուն մտադիր է կոչ անել Լոնդոնին հրաժարվել միասնական Եվրոպայից դուրս գալու մտադրությունից: Անցած շաբաթ նա հայտարարեց, որ «բարեկամների համեստ օգնությունն», ավելի շուտ օգտակար է Միացյալ Թագավորությանը: Վարչապետ Քեմերոնն աճող ճնշման է ենթարկվում Միացյալ Թագավորության անկախության կուսակցության անդամ եվրահոռետեսների կողմից: Լոնդոնի և Բրյուսելի տարաձայնությունների հիմնական կետերից մեկը իմիգրացիոն քաղաքականությունն է: Բրիտանիան մտադիր է սահմանափակումներ ներմուծել ներգաղթյալների ընդունման հարցում: ԵՄ-ն, իր հերթին հայտարարում է, որ դա հակասում է համաձայնեցված քաղաքականությանն այդ հարցում: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |